Ա. Լոպուխին
30-34․ Խորանը կկանգնեցնես այն ձևով, որ ցույց տրվեց քեզ լեռան վրա։ [30] Մի վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանագույն ու վառ կարմիր մանվածքից և ասեղնագործված բեհեզից։ Դրանց վրա կասեղնագործես քերովբեների պատկերներ։ Այն կամրացնես սատիմի փայտից շինված և ոսկով պատած չորս մույթերի վրա, որոնց կեռիկները ոսկուց պիտի լինեն, իսկ չորս խարիսխները՝ արծաթից։ Եվ վարագույրը կախիր կեռիկներից։ Ուխտի տապանակը կտանես վարագույրից ներս, և վարագույրը սրբությունը կառանձնացնի Սրբություն սրբոցից։ Սրբություն սրբոցում Ուխտի տապանակի վրա կդնես կափարիչը։ (Սինոդական թարգ․)
Խորանում՝ մուտքից 20 կանգուն հեռավորության վրա, կախված էր վարագույրը՝ այն նույն գործվածքից և այն նույն աշխատանքով, ինչպիսին էին ներքևի ծածկերը (Ելք 26:1)։ Սիթիմ ծառից պատրաստված ոսկեպատ չորս սյուների վրա ամրակայված՝ այն բաժանում էր խորանի ներքին սրահը երկու մասի. առջևի մասը 20 կանգուն երկարություն, 10-ական կանգուն լայնություն և բարձրություն ուներ և կոչվում էր «սրբություն», իսկ արևմտյանը 10 կանգուն երկարությամբ քառակուսի էր, որ անվանվում էր «սրբությունների սրբություն»։
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Վրանը կը կանգնեցնես այն ձեւով, որ ցոյց տրուեց քեզ լերան վրայ:
(Արարատ թարգ․) Եվ վրանը կկանգնեցնես այն ձևով, ինչպես քեզ ցույց տրվեց լեռան վրա:
(Գրաբար) Եւ կանգնեսցես զխորանն վկայութեան` ըստ աւրինակին որ ցուցաւ քեզ ի լերինն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: