Ելից գրքի մեկնություն 27։1

Ա. Լոպուխին

Եվ զոհասեղան կպատրաստես սատիմի փայտից՝ հինգ կանգուն երկարությամբ և հինգ կանգուն լայնությամբ։ Քառակուսի թող լինի զոհասեղանը՝ երեք կանգուն բարձրությամբ։ (Սինոդական թարգ․)[1]
   
    Քանի որ հողից պատրաստված զոհասեղանը (Ելք 20:24-25) ոչ միշտ է զոհաբերության համար հարմար եղել, հետևաբար օրենքը պահանջել է պատրաստել առավել մնայուն կառուցվածք ունեցող զոհասեղան։ Ինչպես երևում է նկարագրությունից՝ այն չփտող ծառատեսակի տախտակներից պատրաստված շրջանակ է եղել, ներսից դատարկ (Ելք 27։8) և չի ունեցել ոչ հատակ, ոչ կափարիչ։ Այն ունեցել է 5 կանգուն երկարություն և 3 կանգուն բարձրություն։ Ի նկատի ունենալով զոհասեղանի բարձրությանը՝ ենթադրվում է, որ դրա մոտ անհրաժեշտ է եղել «բարձրանալ» (Ղևտ. 9:22)։ Եվ քանի որ բարձրանալու համար հարմար որևէ աստիճան արգելվել է (Ելք 20:26), ապա կարելի է կարծել, որ դրա մի կողմում հողաթումբ է եղել։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Կարծր փայտից զոհասեղան կը պատրաստես: Հինգ կանգուն թող լինի դրա երկարութիւնը, հինգ կանգուն՝ լայնութիւնը: Քառակուսի թող լինի զոհասեղանը: Երեք կանգուն թող լինի դրա բարձրութիւնը:
(Արարատ թարգ․) Եվ զոհասեղանը կպատրաստես սատիմի փայտից, որի երկարությունը պետք է լինի հինգ կանգուն, և լայնությունը՝ հինգ կանգուն: Զոհասեղանը պետք է քառակուսի լինի՝ երեք կանգուն բարձրությամբ:
(Գրաբար) Եւ արասցես սեղան յանփուտ փայտից. ի հինգ կանգնոյ զերկայնութիւն նորա, եւ ի հինգ կանգնոյ զլայնութիւն: Չորեքկուսի լինիցի սեղանն, եւ յերից կանգնոց զբարձրութիւն նորա: