Ա. Լոպուխին
17-21․ Դրա վրա ակնաքարերը կշարես չորս շարք ընդելուզվածքով։ Ակնաքարերի շարքերն այսպես թող լինեն. առաջին շարքը՝ ռուբին, տպազիոն և զմրուխտ։ [17] Երկրորդ շարքը՝ նռնաքար, շափյուղա և ադամանդ։ Երրորդ շարքը՝ գոճազմ, ագատ և ամետիստ։ Չորրորդ շարքը՝ քրիզոլիտ, օնիքս և հասպիս։ Եվ սրանք պետք է ընդելուզված լինեն ոսկե խորշերի մեջ: Իսրայելի որդիների անուններով փորագրված ակնաքարերը թող լինեն տասներկուսը՝ ըստ նրանց անունների թվի։ Յուրաքանչյուրն ըստ այդ տասներկու ցեղերի թող ունենա իր անունը։ (Սինոդական թարգ․)
Լանջապանակի վրա՝ դիմացի կողմից, ոսկյա օղակների մեջ չորս շարքով պետք է դրվեին 12 թանկարժեք քարեր։ Թե դրանք ինչ քարեր են եղել՝ հստակ ասելը դժվար է։ Հնագույն թարգմանությունների հիման վրա կարելի է ենթադրել, որ վերին շարքում դրված են եղել սարդիոն, տպազիոն և զմրուխտ, երկրորդ շարքում՝ նռնաքար, շափյուղա և հասպիս, երրորդում՝ գոճազմ, ագատ և սուտակ, իսկ վերջինում, այսինքն՝ չորրորդում՝ հակինթ, բյուրեղ և եղնգաքար: Սարդիոնը կարմիր ակնաքար է, տպազիոնը՝ ոսկեգույն, զմրուխտը՝ կանաչ, նռնաքարը` բոսոր, շափյուղան՝ երկնագույն, հասպիսը՝ զանազանաերանգ, գոճազմը՝ ոսկեգույն և կանաչավուն, ագատը՝ տարբեր գույների, սուտակը՝ մանուշակագույն, հակինթը՝ կանաչավուն, բյուրեղը՝ կանաչակապտավուն, եղնգաքարը՝ ագատի նման։ Թե ինչ հերթականությամբ պետք է միմյանց հաջորդեին ցեղերի անունները՝ բնագիրը լռում է։ Սակայն հնարավոր է, որ ինչպես կոճակների պարագաներում էր, այստեղ ևս առաջնայինը համարվել է ավագությունը (Ելք 28:10)։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Դրա վրայ ակնաքարերը կը շարես չորս շարք ընդելուզուածքով: Ակնաքարերի շարքերը այսպէս թող լինեն. առաջինը՝ զմրուխտ, սարդիոն եւ տպազիոն՝ մէկ շարք:
(Արարատ թարգ․) Եվ այն կընդելուզես չորս շարք ակնաքարերով. առաջին շարքում՝ սարդիոն, տպազիոն և զմրուխտ,
(Գրաբար) Եւ ընդելուզցես ի նմա ընդելուզածս, ըստ չորեքկարգեան ականց: Կարգս ականց, առաջին` զըմրուխտ, եւ սարդիոն, եւ տպազիոն. կարգ մի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: