Ելից գրքի մեկնություն 29։1

Ա. Լոպուխին

1-3. Եվ սա է, որ պիտի անես նրանց սրբացնելու համար, որպեսզի Ինձ համար քահանայություն անեն: Հոտից կվերցնես մի զվարակ և երկու անարատ խոյ: [1] Եվ բաղարջ հաց, յուղով շաղախված բաղարջ բլիթներ և յուղով շաղված բաղարջ լավաշներ: Դրանք կպատրաստես ցորենի ընտիր ալյուրից: Դրանք կդնես մի սակառի մեջ և սկուտեղով էլ կնվիրաբերես դրանք, ինչպես նաև զվարակն ու երկու խոյերը: (Սինոդական թարգ․)
   
   Տեղի են ունենում նվիրագործումը նախապատրաստող գործողություններ: Վկայության խորան են բերվում զոհաբերվող կենդանիները. զվարակը՝ որպես մեղքերի քավության համար նախատեսված զոհ (14-րդ համար), խոյը՝ որպես ողջակեզ (18-րդ համար), և երկրորդ խոյը՝ որպես նվիրագործման զոհաբերություն (Ղևտ. 8:22): Արյունոտ զոհաբերությունների հետ մեկտեղ պետք է մատուցվեր նաև անարյուն ընծա՝ լավագույն բաժինը (Ղևտ. 2:16), որը և անհրաժեշտաբար պատրաստվում է որպես զոհաբերություն:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Ահա թէ ինչպէս կը վարուես նրանց հետ: Կը սրբագործես նրանց, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն: Հօտից կը վերցնես ոչ արատաւոր մի զուարակ եւ ոչ արատաւոր երկու խոյ,
(Արարատ թարգ․) Եվ սա է, որ պիտի անես նրանց սրբացնելու համար, որպեսզի Ինձ համար քահանայություն անեն: Կվերցնես արջառներից մեկ զվարակ և երկու անարատ խոյ,
(Գրաբար) Եւ այս ինչ է զոր առնիցես նոցա, եւ սրբեսցես զնոսա քահանայանալ նոցա ինձ: Առցես զուարակ մի յանդոյ. եւ խոյս երկուս անարատս: