Ա. Լոպուխին
5-6. Որորվհետև Տերն ասել էր Մովսեսին. «Ասա՛ Իսրայելի որդիներին. «Դուք խստապարանոց ժողովուրդ եք. եթե Ես գնամ ձեր միջով, ապա նույն րոպեին կկոտորեմ ձեզ: Արդ, հանե՛ք ձեր վրայից ձեր զարդարանքները, իսկ Ես կորոշեմ՝ ինչ անել ձեզ հետ»: [5] Իսրայելի որդիները հանեցին իրենց զարդարանքները Քորեբ լեռան մոտ: (Սինոդական թարգ․)
Սպասվելիք աղետի առաջ բերած գիտակցական զղջումը թերևս չի վերացնում աստվածային որոշումը, սակայն Աստծո միջամտությամբ առավել ուժգնությամբ է դրսևորվում, որն էլ արտահայտվում է հետևյալ խոսքերում, թե՝ «հանեցեք ձեր վրայից ձեր զարդարանքները», և արդարացման մի փոքր հույս է տալիս: «Ես կորոշեմ, թե ինչ անեմ ձեզ հետ»: Որպես իրենց սգի և զղջման նշան հրեաները հանում են իրենց վրայից թանկարժեք հագուստներն ու մեծարժեք զարդարանքները (հմմտ. Հովն. 3:6-7) և դրանք դնում են լեռան ստորոտին՝ այդպիսով կամենալով ասել, որ այդուհետև նրանք այդ ամենը նվիրում են միակ Աստծուն, և այլևս դրանցից հեթանոս աստվածների պատկերներ չեն պատրաստի, ինչպես որ առաջ էին անում:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Մովսէսին. «Դու իսրայէլացիներին ասա՛. «Դուք կամակոր ժողովուրդ էք: Զգո՛յշ եղէք, թէ չէ մի այլ պատուհաս էլ կը բերեմ ձեր գլխին եւ կը կոտորեմ ձեզ: Արդ, հանեցէ՛ք ձեր շքեղ պատմուճանները, ձեր զարդերը, որպէսզի ցոյց տամ ձեզ, թէ ինչ եմ անելու ձեզ»»:
(Արարատ թարգ․) Որովհետև Տերը Մովսեսին ասել էր. «Ասա՛ Իսրայելի որդիներին. “Դուք մի խստապարանոց ժողովուրդ եք: Եթե մեկ րոպե ձեր միջով գնալու լինեմ, ձեզ բնաջինջ կանեմ: Եվ այժմ ձեր վրայից հանե՛ք ձեր զարդերը, որ իմանամ, թե ձեզ ինչ պիտի անեմ”»:
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս. Ասա դու ցորդիսն Իսրայէլի. Դուք ժողովուրդ խստապարանոց էք. զգոյշ լերուք գուցէ եւ այլ եւս հարուած ածիցեմ ի վերայ ձեր, եւ սատակիցեմ զձեզ: Եւ արդ` մերկացարու՞ք զպատմուճանս փառաց ձերոց, եւ զզարդ քո ի քէն, եւ ցուցից զինչ առնիցեմ քեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: