Ելից գրքի մեկնություն 35։4

Ա. Լոպուխին

4-9․ Եվ Մովսեսն ասաց Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդին. «Ահա թե ինչ է պատվիրել Տերը: [4]  Ձեր կողմից ընծայաբերություն մատուցեք Տիրոջը․ թող յուրաքանչյուրը Տիրոջը ջանադրաբար ընծա մատուցի՝ ոսկի, արծաթ, պղինձ: Կապույտ, ծիրանագույն, մուգ կարմիր կտավներ, նրբահյուս բեհեզ, այծի մորթի։ Ոչխարի կարմիր ներկված մորթիներ, կապույտ ներկված մորթիներ և սատիմի փայտ։  Եվ ճրագակալի համար յուղ, համեմունքներ օծման յուղերի և անուշահոտ խունկի խնկարկման համար։ Եղնգաքար և ընդելուզանելու քարեր՝ եփուդի և լանջապանակի համար։ (Սինոդական թարգ․)
   
Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 25:2-7
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Մովսէսը, դիմելով իսրայէլի ամբողջ ժողովրդին, ասաց. «Այս է այն պատգամը, որ պատուիրել է Տէրը՝ ասելով.
(Արարատ թարգ․) Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների ամբողջ բազմության հետ՝ ասելով. «Այս է այն պատվերը, որ Տերը տվեց՝ ասելով.
(Գրաբար) Եւ խաւսեցաւ Մովսէս ընդ ամենայն ժողովրդեան որդւոցն Իսրայէլի` եւ ասէ. Այս պատգամ է` զոր պատուիրեաց Տէր` եւ ասէ: