Ելից գրքի մեկնություն 37։10

Ա. Լոպուխին

10-16․ Եվ սեղանը պատրաստեց սատիմի փայտից. դրա երկարությունը երկու կանգուն էր, լայնությունը՝ մեկ կանգուն, իսկ բարձրությունը՝ մեկուկես կանգուն: [10] Եվ այն պատեց մաքուր ոսկով ու դրա շուրջը ոսկե պսակ պատրաստեց: Եվ դրա շուրջբոլորը մի թզաչափ բարձրությամբ եզրագոտի պատրաստեց, որի շուրջն էլ ոսկե պսակ պատրաստեց: Դրա համար ոսկե չորս օղակներ ձուլեց, և այդ օղակները տեղադրեց չորս անկյուններում՝ չորս ոտքերի մոտ: Օղակները կցված էին եզրագոտուն և նախատեսած էին սեղանը ձողերով վեր բարձրացնելու համար: Եվ ձողերը պատրաստեց սատիմի փայտից ու դրանք պատեց ոսկով՝ սեղանը դրանցով վերցնելու համար: Այնուհետև մաքուր ոսկուց պատրաստեց սեղանի վրայի անոթները՝ սկուտեղներն ու խնկամանները, նվեր մատուցելու գավաթներն ու սկիհերը: (Սինոդական թարգ․)
   
   Առաջավորության հացի սեղանի պատրաստումը:
   Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 25:23-30
   30-րդ համարի պատվերի բացթողումը բացատրվում է այն նույն ձևով, ինչպես որ բացատրվեց 15-16-րդ համարների լռությունը:

--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Առաջաւորութեան սեղանը պատրաստեց մաքուր ոսկուց: Դրա համար ոսկէ չորս օղակներ ձուլեց. երկուսը՝ մի կողմի, եւ երկուսը՝ միւս կողմի համար: Պատրաստեց նաեւ լծակներ, որպէսզի դրանցով բարձրացնեն սեղանը: Տապանակի ու սեղանի լծակները պատրաստեց կարծր փայտից եւ դրանք պատեց ոսկով: Երկու կանգուն էր սեղանի երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը, եւ մէկուկէս կանգուն՝ դրա բարձրութիւնը:
(Արարատ թարգ․) Եվ սեղանը պատրաստեց սատիմի փայտից: Նրա երկարությունը երկու կանգուն էր, լայնությունը՝ մեկ կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն:
(Գրաբար) Եւ արար զսեղանն զառաջաւոր յոսկւոյ սրբոյ. եւ ձուլեաց նմա չորս աւղամանեակս ոսկիս. երկուս ի միոջէ կողմանէ, եւ երկուս յերկրորդ կողմանէ. եւ ագոյցս, բառնալ զնա ագուցիւքն: Եւ զագոյցս տապանակին եւ զսեղանոյն արար յանփուտ փայտից. եւ պատեաց զնոսա ոսկւով. յերկուց կանգնոց զերկայնութիւն նորա, եւ ի կանգնոյ եւ ի կիսոյ զլայնութիւն նորա. եւ ի կանգնոյ եւ ի կիսոյ զբարձրութիւն նորա: