Ելից գրքի մեկնություն 37։17

Ա. Լոպուխին

17-24․ Եվ աշտանակը պատրաստեց մաքուր ոսկուց, կոփածո պատրաստեց աշտանակը. դրա բունը և ճյուղերը, դրա սկահակները, գնդերն ու ծաղիկները դուրս էին ելնում իրենից: [17] Դրա կողքերից վեց ճյուղեր էին դուրս գալիս. աշտանակի երեք ճյուղերը՝ մի կողմից, երեք ճյուղերը՝ մյուս կողմից: Մի ճյուղի վրա նշաձև երեք սկահակ՝ գնդիկով ու ծաղիկով, և մյուս ճյուղի վրա՝ երեք նշաձև սկահակ գնդիկով ու ծաղիկով. այսպիսին էին աշտանակից դուրս եկած բոլոր վեց ճյուղերը: Աշտանակի բնի վրա գնդիկներով ու ծաղիկներով նշաձև չորս սկահակներ կային: Ըստ դրանից դուրս եկած վեց ճյուղերի՝ երկու ճյուղերի տակ՝ մեկ գնդիկ, մյուս երկու ճյուղերի տակ՝ մեկ գնդիկ, և երրորդ զույգ ճյուղի տակ՝ մեկ գնդիկ: Գնդիկներն ու ճյուղերն դրանից էին դուրս գալիս, այն կոփածո էր, ամբողջական և պատրաստված էր մաքուր ոսկուց: Եվ դրա յոթը ճրագակալները, ունելիներն ու ճրագամանները մաքուր ոսկուց պատրաստեց: Մեկ տաղանդ մաքուր ոսկուց պատրաստեց այն՝ իր բոլոր պարագաներով հանդերձ:(Սինոդական թարգ․)
   
   Ոսկյա աշտանակի պատրաստումը:
   Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 25:31-39
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Ոսկուց պատրաստեց լոյսի միաձոյլ աշտանակը՝ բունն ու նրա երկու կողմերի ճիւղերը: Աշտանակի բնից բաժանւում էին ճիւղերը՝ երեքը մի կողմից, եւ երեքը միւս կողմից՝ իրար հաւասար: Ոսկուց պատրաստեց դրա բոլոր միաձոյլ, ընկուզաձեւ ծայրեր ունեցող լուսակալները, դրա ճրագակալները, որոնց վրայ ճրագամաններն են դրւում, եւ աշտանակի եօթներորդ կանթեղը, որը բնի ամենավերին մասում է դրւում: Մաքուր ոսկուց պատրաստեց դրա վրայ գտնուող եօթը ճրագամանները, ունելիներն ու մոխրակալները: Քանդակազարդ արեց աշտանակը, բունն ու նրա ճիւղերը, նրա սկահակները: Գնդիկներն ու շուշանաձեւ ծաղիկները միաձոյլ էին:
(Արարատ թարգ․) Եվ մաքուր ոսկուց պատրաստեց աշտանակը, միաձույլ պատրաստեց այն: Նրա բունը և նրա ճյուղերը, սկահակները, գնդիկները և ծաղիկները միաձույլ էին:
(Գրաբար) Եւ արար զաշտանակն լուսոյ` ձոյլ ոսկի, զբունն. եւ զստեղունսն յերկոցունց կողմանց նորա. եւ ի ստեղանցն շառաւիղք ընտրեալք առ միմեանս երեք ի միոջէն, եւ երեք ի միւսմէն հաւասարք միմեանց: Եւ զլուսակալս նոցա` որ են ի ծայրսն ընկուզազարդս անստին ընտրեալս: Եւ զբազմակալսն ի նոսա. զի եղիցին ճրագարանքն ի վերայ նոցա. եւ զբազմակալն զեւթներորդ` որ ի գլուխ լուսակալին. որ ի վերայ բուն իսկ գլխոյն ի վերուստ ձողլ` համակ ոսկի: Եւ զեւթն ճրագարանսն որ ի վերայ նորա ոսկիս. եւ զունելիս նորա ոսեկիս. եւ զյարդարիչս նորա ոսկիս յոսկւոյ սրբոյ. ճախարակեայ գործեաց զաշտանակն, զբունն, եւ զսեղունս նորա. եւ զսկահաձեւսն եւ զգնդակսն եւ զշուշանսն անդստին ի նմանէ: