Ելից գրքի մեկնություն 8։1

Ա․ Լոպուխին

1-6. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ փարավոնի մոտ ու ասա՛ նրան. «Այսպես է ասում Տերը, արձակի՛ր Իմ ժողովրդին, որ նա պաշտի Ինձ: [1] Եթե ուզենաս արձակել, ապա Ես քո ամբողջ երկիրը կպատուհասեմ գորտերով: Եվ գետը կլցվի գորտերով, և դրանք, ջրից դուրս գալով, կմտնեն քո տունը, քո ննջարանը, քո անկողինը, քո ծառաների տները, քո ժողովրդի մեջ, քո թոնիրների և խմորի տաշտերի մեջ: Եվ գորտերը կելնեն քեզ վրա, քո ժողովրդի ու քո բոլոր ծառաների վրա»»: Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ասա՛ Ահարոնին. «Ձեռքիդ գավազանը մեկնի՛ր գետերի, առուների ու լճերի վրա և գորտեր դուրս բե՛ր Եգիպտոսի երկրի վրա»»: Ահարոնն իր ձեռքը մեկնեց Եգիպտոսի ջրերի վրա և գորտերը ծածկեցին Եգիպտոսի երկիրը: (Սինոդական թարգ․)

   
   Երկրորդ պատուհասը, համաձայն Աստծո կամքի, հսկայական քանակությամբ գորտերի ներթափանցումն էր գետերից, գետակներից ու լճերից (եբր. zephardea): Եբրայական «zephardea» բառը սերում է կամ եբրայական «zaphar» բայից, որը նշանակում է «թռչել», և արաբերեն «ճահիճ» բառից, այնպես որ բառի արտասանությունը՝ «zephardea», նշանակում է «ճահիճում թռչող»: Կամ էլ այն արաբերեն «dofda» բառից է, որը նշանակում է «փքված զանգված»: Բացի դրանից, հին եգիպտերենում եբրայական «zephardea» բառին իմաստով և կառուցվածքով մոտ է «цефедт» բառը, որը նշանակել է օձ և միևնույն ժամանակ եղել է սողունների ընդհանուր անունը: Ինչպես Եգիպտոսի ջրերի ցամաքումից հետո, այնպես էլ այլ տեղավայրերում, օրինակ՝ Գալիայում, գորտերի հայտնվելն իրականում իրենից ներկայացնում էր հրաշալի, գերբնական երևույթի գծեր.

   • հսկայական քանակությամբ գորտեր հայտնվեցին Եգիպտոսի համար բավականին աննպաստ ժամանակ՝ այն էլ հանկարծակի, Մովսեսի գավազանի մի շարժումով;

   • հակառակ իրենց սովորույթներին ու բնական ապրելակերպին, գորտերը ձգտում էին տուն ներխուժել, ելնում էին մարդկանց, տնային կահ կարասու վրա, մտնում էին անկողինների, վառարանների և անգամ խմորատաշտերի մեջ….Իրենց բնույթով անվտանգ լինելով՝ Աստծո կամքով գորտերը դարձան պատժի զենք Նրա թշնամիների համար.

   • Մի ակնթարթում ոչնչացան ու անհետացան ճիշտ այնպես, ինչպես մի ակնթարթում հայտնվել էին:

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Մովսէսին. «Մտի՛ր փարաւոնի մօտ ու ասա՛ նրան. «Այսպէս է ասում Տէրը. արձակի՛ր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ փարավոնի մոտ ու ասա՛ նրան. “Այսպես է ասում Տերը. "Արձակի՛ր Իմ ժողովրդին, որ նա պաշտի Ինձ:
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս. Մո՛ւտ առ փարաւոն՝ և ասասցե՛ս ցնա. Այսպէս ասէ Տէր. Արձակեա՛ զժողովուրդ իմ, զի պաշտեսցեն զիս։