Եսայու մարգարեության մեկնություն 10։32

Ա. Լոպուխին

Եվս մեկ օր նա կմնա Նոբում, իր ձեռքով կսպառնա Սիոն լեռանը՝ Երուսաղեմի բլրին։(Սինոդական թարգ․) [32]
   
   «Նոբը» (Ա Թագ․ 22։19) ընկած է Երուսաղեմից դեպի հյուսիս-արևելք։  Բարձրադիր վայրում տեղակայված այս քաղաքից երևում էր Երուսաղեմը։
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) Նա պիտի մխիթարուի այսօր՝ գիշերելով ճանապարհին, ձեռքով պիտի մխիթարի Սիոնի դուստր լերանը եւ այն բլուրներին, որոնք Երուսաղէմում են:
(Արարատ թարգ․) Այսօր նա կմնա Նոբում, կշարժի իր ձեռքը Սիոնի դստեր լեռան՝ Երուսաղեմի բլրի վրա։
(Գրաբար) այսաւր ագանել ի ճանապարհին. մխիթարեսցէ ձեռամբ լեառն դուստր Սիովնի, եւ բլուրքն որ յԵրուսաղէմ: