Եսայու մարգարեության մեկնություն 11։12

Ա. Լոպուխին

Եվ հեթանոսներին դրոշ պիտի պարզի ու պիտի հավաքի Իսրայելի աքսորյալներին, և ցրված հրեաներին պետք է կանչի աշխարհի չորս կողմերից: (Սինոդական թարգ․) [12]
   

   «Դրոշ պիտի պարզի», այսինքն՝ հեթանոսներին պետք է հրաման տա հրեաներին ազատ արձակելու համար:

   «Չորս կողմերը»՝ եբրայերենից ավելի հստակ թարգմանությամբ՝ «չորս թևերը», այսինքն՝ երկրային չորս գլխավոր կետերը: Վերադարձած բոլոր հրեաները նույնպես, հեթանոսների նման, պետք է մուտք գործեն Մեսիայի թագավորություն:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Հեթանոսներին դրօշ պիտի պարզի եւ հաւաքի Իսրայէլի կորուսեալներին, Յուդայի տնից ցրուածներին պիտի հաւաքի աշխարհի չորս անկիւններից:
(Արարատ թարգ․) Նա դրոշ կբարձրացնի ազգերի համար և կհավաքի Իսրայելի աքսորյալներին ու կմեկտեղի Հուդայի երկրից ցրվածներին աշխարհի չորս անկյուններից։
(Գրաբար) Եւ բարձրացուսցէ նշան ի հեթանոսս, եւ ժողովեսցէ զկորուսեալսն Իսրայէլի. եւ զցրուեալսն Յուդայ ժողովեսցէ ի չորից անկեանց երկրի: