Եսայու մարգարեության մեկնություն 13։14

Ա. Լոպուխին

14-16․ «Այն ժամանակ յուրաքանչյուրը սարսափից փախած այծյամի ու մոլորյալ ոչխարի նման պետք է վերադառնան իրենց ազգերին, ու յուրաքանչյուրը պետք է փախնի իր երկիրը»: [14] «Սակայն ով որ բռնվի, պետք է խողխողվի, և ում որ բռնեն, նա սրից կընկնի»: «Նրանց զավակները նրանց աչքերի առաջ պիտի սպանվեն, նրանց տները պիտի թալանվեն, իսկ նրանց կանայք՝ խայտառակվեն»: (Սինոդական թարգ․)
   
    Մարգարեն նկարագրում է Բաբելոնում բնակվող այլազգիների փախուստն ու այնտեղ մնացածների ողբալի ճակատագիրը և անվանապես նշում է այն ազգը, որը կործանելու է Բաբելոնի զորությունը:

    Բաբելոնում, անկասկած, մեծ թվով օտարազգիներ էին բնակվում, որոնք առևտրական կապ էին պահպանում այս մեծ քաղաքի հետ (հմմտ. Եր. 2:16, 51:3):

    Մանուկների կոտորածի տեսարանը մարգարեի գրքում նկարագրվում է այնպես, ինչպես որ այն բնութագրվում էր հնագույն գրողների ստեղծագործություններում․ այնպիսի դաժանությամբ, ինչպես որ, ըստ վերոնշյալ հեղինակների, վարվում էին թշնամական այնպիսի քաղաքների գրավման պարագայում, որոնք երկարատև դիմադրություն էին ցույց տալիս:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Կենդանի մնացածները պիտի լինեն ինչպէս սարսափից փախած այծեամ եւ մոլորեալ ոչխար, նրանց հաւաքող չի լինելու, ամէն մարդ իր ժողովրդի մօտ պիտի վերադառնայ, իւրաքանչիւր մարդ իր երկիրը պիտի փախչի:
(Արարատ թարգ․) Հալածված այծյամի նման և ցրված ոչխարների պես, որոնք հավաքող չունեն, ամեն մարդ կվերադառնա իր ժողովրդի մոտ, ամեն մարդ կփախչի իր երկիրը։
(Գրաբար) Եւ եղիցին մնացեալքն իբրեւ զայծեամն փախուցեալ, եւ իբրեւ զոչխարս մոլորեալ. եւ ոչ ոք իցէ որ ժողովիցէ: զի մարդն անդրէն ի ժողովուրդ իւր դարձցի, եւ այր իւրաքանչիւր յերկիր իւր հալածեսցի: