Եսայու մարգարեության մեկնություն 28։19

Ա. Լոպուխին

19-20․ Ինչքան շուտ որ նա գնա, կբռնի ձեզ. նա կքայլի ամեն առավոտ, ցերեկը և գիշերը, ու նրա մասին միայն մի լուրը սարսափ կներշնչի։ [19] Շատ կարճ կլինի մահճակալը ձգվելու համար, ծածկոցը շատ նեղ կլինի, որպեսզի փաթաթվի նրա մեջ։ (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեն շատ դիպուկ է բնութագրում ասորեստանցիների վերաբերմունքը Պաղեստինի հանդեպ։ Ասորեստանցիներն իսկապես հանգիստ չէին տալիս հրեաներին ո՛չ ցերեկը, ո՛չ էլ գիշերը, և մի քանի անգամ Իսրայելի, ինչպես նաև Հուդայական թագավորության բնակիչներին (Մանասեի օրոք) վերաբնակեցնում են Ասորեստանում։ Ակնհայտ է, որ մարգարեն հրեա ժողովրդին պատկերում է հրեաների լեզվում գոյություն ունեցող կարճ մահճակալի մասին առակի միջոցով։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Իսկ երբ այն գայ անցնի, պիտի վերցնի ու տանի ձեզ, առաւօտից առաւօտ, օր ու գիշեր պիտի անցնի, եւ դուք պիտի լինէք չարիքների կասկածի մէջ: Ո՛վ դուք նեղեալներ, սովորեցէ՛ք լսել:
(Արարատ թարգ․) Ամեն անգամ, որ անցնի, պիտի քշի տանի ձեզ, որովհետև այն անցնելու է ամեն առավոտ, ցերեկ ու գիշեր։ Եվ պատգամը հասկանալը պարզապես սոսկալի է լինելու,
(Գրաբար) Զի յորժամ անցանիցէ` առցէ զձեզ. յառաւաւտէ յառաւաւտ անցցէ, ի տուէ եւ ի գիշերի եղիցի կասկած չարեաց: Ուսարուք լսել նեղեալքդ: