Ա. Լոպուխին
Դադարե՛ք հույս դնել այն մարդու վրա, որի շունչը նրա ռունգերի մեջ է, որովհետև ո՞րն է նրա արժեքը: (Սինոդական թարգ․) [22]
Հրեաները չունեն որևէ բան, որի վրա կարող են հույս դնել, նրանք չեն կարող հուսալ անգամ ուժեղ մարդկանց, որոնք իսկույն կարող են կորցնել իրենց կյանքը (կամ շունչը), եթե հանկարծ Տերը որոշի նրանցից վերցնել այդ կյանքը:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Դադարեցէ՛ք յոյս դնել այն մարդու վրայ, որի շունչը ռունգերի մէջ է, որովհետեւ ի՞նչ վստահութիւն կարող է ներշնչել նա:
(Արարատ թարգ․) Հե՛տ կանգնեք մարդուց, որի շունչը նրա ռունգերի մեջ է, որովհետև ինչի՞ մեջ է նրա արժեքը։
(Գրաբար) Լռել ձեզ ի մարդոյն յորում գոյ շունչ յռընգունս նորա. զի ընդ ու՞մ ումեք համարեսցի նա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: