Ա. Լոպուխին
Նրանց երկիրը լցվեց կուռքերով, նրանք երկրպագում են իրենց ձեռքի գործին, նրան, որ իրենց մատներն են ստեղծել։(Սինոդական թարգ․) [8]
«Կուռքեր» բառը (եբր.՝ «կլիլիմ») թարգմանաբար նշանակում է «ոչնչություն»: Այս բառը, հավանաբար, ճշմարիտ Աստծո անվան հետ համեմատությամբ իրենից ներկայացնում է մի ստորացնող անվանում:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Նրանց երկիրը լցուեց իրենց իսկ ձեռքերով կերուտած գարշելի կուռքերով, եւ նրանք երկրպագեցին նրա՛նց, որ իրենց մատներն էին ստեղծել:
(Արարատ թարգ․) Նրանց երկիրը լցված է կուռքերով. նրանք երկրպագում են իրենց ձեռքի գործին, նրան, որ իրենց մատներն են ստեղծել։
(Գրաբար) Լցաւ երկիր նոցա գարշելեաւք գործոց ձեռաց իւրեանց, եւ երկիր պագին որոց արարին մատունք նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: