Եսայու մարգարեության մեկնություն 32։16

Ա. Լոպուխին

16-18. Այն ժամանակ դատաստանը կհաստատվի այս անապատում, և արդարադատությունը կբնակվի պտղաբեր արտում։ [16] Եվ արդարության գործը կլինի խաղաղությունը, և արդարադատության պտուղը՝ հավիտենական անդորրն ու անվտանգությունը։ Այդ ժամանակ իմ ժողովուրդը կբնակվի խաղաղավետ բնակատեղիում և ապահով գյուղերում ու և երանելիների հանգչարաններում։ (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեն քիչ առաջ (13-14 հմր.) Հուդայի երկիրը ներկայացրեց որպես անպտուղ մի անապատ, ասել է թե՝ որպես մի վայր, որտեղ ո՛չ անվտանգություն կարելի է գտնել, ո՛չ էլ սովորական օրենքների որևէ կիրառություն, քանի որ անապատաբնակներն անապատային տեղանքում կողմնորոշվում են ըստ իրենց սեփական սովորույթների)։ Սակայն Մեսիայի օրերին Պաղեստինը նորից պիտի դառնա մի երկիր, որտեղ հարգվում է արդարությունը և, հետևաբար, այնտեղ ապրելը լիովին ապահով կլինի։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) եւ իրաւունքը հանգրուանի անապատում, արդարութիւնը բնակուի Քերմէլում:
(Արարատ թարգ․) Այն ժամանակ իրավունքը անապատում կհաստատվի, և արդարությունը պտղաբեր արտում կբնակվի։
(Գրաբար) եւ հանգիցեն իրաւունք յանապատի, եւ արդարութիւն ի քերմէլ բնակեսցէ: