Ա. Լոպուխին
Եվ ջրերի ուրվականը լճի պիտի վերածվի, և ծարավուտ երկիրը՝ ջրերի աղբյուրների, բորենիների կացարանում, որտեղ նրանք հանգիստ են առնում, տեղ պիտի գտնվի եղեգի և կնյունի համար։ [7] (Սինոդական թարգ․)
«Ջրերի ուրվականը» լուսային երևույթ է, որը ֆիզիկայում հայտնի է «ֆատա-մորգան» կամ «միրաժ» («ցնորք») անուններով: Անապատով անցնող և ծարավից նվաղած ճամփորդին հաճախ հեռվում հանկարծ մի լիճ կամ ջրհոր է երևում, և այդ ճամփորդն առաջ է շտապում իր ծարավը հագեցնելու համար։ Սակայն, ավա՜ղ, տեսիլքն անհետանում է և դրա փոխարեն հայտնվում է միևնույն ավազե տափաստանը, որը և նախկինում էր։
«Բորենիները» կամ շնագայլերը սիրում են անապատային վայրերը։
«Եղեգ և կնյուն». սրանք անպիսի բույսեր են, որոնք, ընդհակառակը, կարող են աճել միայն ջրերի մոտ։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Ջրազուրկ տեղերը լճակների պիտի վերածուեն, եւ տոչորուած հողում աղբիւրի ջրեր պիտի բխեն: Այնտեղ թռչուններն ուրախ պիտի ճռուողեն, եւ հօտերը մակաղատեղ պիտի գտնեն, այնտեղ մարգագետիններ են լինելու եւ ճահճուտներ:
(Արարատ թարգ․) Խորշակահար երկիրը լճի կփոխվի, և ծարաված հողը՝ ջրերի աղբյուրների։ Աղվեսների բնակած որջում խոտ կբուսնի՝ եղեգ և կնյուն։
(Գրաբար) Եւ եղիցի անջուրն յեղտեւրս եւ աղբեւր ջուրց ՛ի ծարաւո́ւտ երկրի։ Անդ եղիցի ուրախութիւն հաւուց, եւ մակաղատեղք խաշանց. ա́նդ մարգագետինք եւ խաղք։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: