Ա. Լոպուխին
Եվ Ռաբսակն ասաց. «Մի՞թե միայն քո տիրոջ և քեզ մոտ է ուղարկել ինձ իմ տերը, որ ասեմ այս խոսքերը, ու ոչ թե նաև պարսպի վրա նստած այս մարդկանց մոտ, որոնք ձեզ հետ միասին իրենց կեղտն են ուտելու և իրենց մեզն են խմելու»։ [12] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 36:1
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Ռափսակը նրանց ասաց. «Մի՞թէ միայն ձեր տիրոջ մօտ կամ ձեզ մօտ է ուղարկել ինձ իմ տէրը, որ խօսեմ այս բաները, եւ ո՞չ արդեօք այն մարդկանց մօտ, որոնք նստում են այդ պարսպի վրայ, որպէսզի ձեզ հետ միասին չուտեն իրենց աղբը եւ չխմեն իրենց մէզը»:
(Արարատ թարգ․) Ռաբսակն ասաց. «Մի՞թե քո տիրոջ և քեզ մոտ է ուղարկել ինձ իմ տերը, որ ասեմ այս խոսքերը, և ոչ նաև պարսպի վրա նստած այս մարդկանց, որոնք ձեզ հետ միասին իրենց կեղտն են ուտելու և իրենց մեզն են խմելու»։
(Գրաբար) Ասէ ցնոսա Ռափսակ. միթէ առ տէ՞րն ձեր` կամ առ ձե՞զ առաքեաց զիս տէր իմ խաւսել զբանս զայսոսիկ. ո՞չ ապաքէն առ մարդիկդ որ նստին ի վերայ պարսպիդ. զի մի ուտիցեն զաղբ եւ ըմպիցեն զմէզս իւրեանց ձեւք հանդերձ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: