Ա. Լոպուխին
Քո ծառաների միջոցով դու նախատեցիր Տիրոջն ու ասացիր. «Իմ մարտակառքերի բազմությամբ ես ելա լեռների բարձունքը՝ Լիբանանի լանջերը, և կտրեցի նրա հաղթահասակ եղևնիները, նրա ընտիր մայրիները և հասա նրա ամենավերին բարձունքը՝ նրա պարտեզի պուրակը։ [24] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 37:1
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Ինչո՞ւ պատգամաւորների միջոցով նախատինք հասցրիր Տիրոջը: Դու ասում էիր, թէ՝ «Իմ կառքերի բազմութեամբ լեռների բարձունքը, Լիբանանի ծայրերը ելայ, կոտորեցի նրա բարձր մայրիները, նրա գեղեցիկ նոճիները եւ մտայ նրա անտառի ամենաբարձր կողմերը,
(Արարատ թարգ․) Քո ծառաների միջոցով նախատեցիր Տիրոջն ու ասացիր. "Իմ մարտակառքերի բազմությամբ ելա վեր՝ լեռների բարձունքը, Լիբանանի լանջերը։ Ես կտրեցի նրա հաղթահասակ եղևինները, Նրա ընտիր մայրիները Եվ հասա նրա ամենաբարձրադիր բարձունքը, Նրա ամենախիտ անտառը։
(Գրաբար) զի՞ ի ձեռն հրեշտակաց նախատեցեր զՏէր: Դու ասէիր թէ բազմութեամբ կառաց իմոց ելից ի բարձրութիւն լերանց, եւ ի ծագս Լիբանանու. եւ կոտորեցից զբարձրութիւն մայրից նորա, եւ զգեղեցկութիւն նոճից նորա: եւ մտից ի բարձրութիւն կողմանց անտառին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: