Ա. Լոպուխին
Եվ դրանց բնակիչներն ուժասպառ եղան, նրանք դողացին ու ամաչեցին, եղան դաշտի խոտի ու դալար կանաչի պես, կտուրների տակ եղող բուսատեսակների ու ցորենի այն այրված հասկի նման, որը նախքան պտուղ տալը փչանում է։ [26] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 37:1
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) նաեւ բոլոր բերդաքաղաքների բնակիչներին: Ձեռքից բաց թողի, եւ նրանք չորացան, դարձան ինչպէս տանիքի վրայ այրուած խոտ, ինչպէս չորացած սէզ:
(Արարատ թարգ․) Դրանց բնակիչները, ուժասպառ եղած, Զարհուրեցին և ամաչեցին, Եղան դաշտի խոտի պես, Կանաչ դալար ու կտուրի խոտ, Ցորեն, որ նախքան աճելը փչանում է։
(Գրաբար) եւ զբնակիչս քաղաքաց յիւրաքանչիւր ամրոցաց, թողի ի ձեռաց` եւ ցամաքեցան. եւ եղեն իբրեւ զխոտ ցամաքեալ ի վերայ տանեաց` եւ իբրեւ զսէզ չորացեալ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: