Եսայու մարգարեության մեկնություն 37:36

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Ապա Տիրոջ հրեշտակը ելաւ եւ Ասորեստանի բանակից հարիւր ութսունհինգ հազարին սպանեց: Առաւօտեան վեր կենալով՝ գտան բոլորի անշունչ դիակները:
   
Հարց. Ինչո՞ւ գիշերը կոտորվեցին Ռափսակի զորքերը (հմմտ. 37:36)
   
   Պատասխան. Նախ՝ որպեսզի չկարծեն, թե խուճապից մեկը մյուսին կոտորեց, և ոչ թե հրեշտակն էր կոտորողը, ինչպես որ էր իրականում, երկրորդ՝ որպեսզի ժողովուրդը չվախենա կոտորածի ահավոր պատկերից:
   

Ա. Լոպուխին

Եվ Տիրոջ հրեշտակը դուրս եկավ ու ասորեստանցիների բանակատեղիում հարվածեց հարյուր ութսունհինգ հազար մարդու։ Եվ երբ առավոտյան վեր կացան, ահա նրանք բոլորն անշունչ դիակներ էին։ [36] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 37:1
--------------------------------
[36](Էջմիածին թարգ․) Ապա Տիրոջ հրեշտակը ելաւ եւ Ասորեստանի բանակից հարիւր ութսունհինգ հազարին սպանեց: Առաւօտեան վեր կենալով՝ գտան բոլորի անշունչ դիակները:
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ հրեշտակը դուրս եկավ ու ասորեստանցիների բանակավայրում հարվածեց հարյուր ութսունհինգ հազար մարդու։ Եվ երբ առավոտյան վեր կացան, ահա նրանք բոլորն անշունչ դիակներ էին։
(Գրաբար) Եւ ել հրեշտակ Տեառն, եւ սատակեաց ի բանակէ անտի Ասորեստանեայցն` հարեւր ութսուն եւ հինգ հազար: եւ յարեան ընդ առաւաւտն` գտին զայն ամենայն մարմին մեռեալ:.