Սրբ․ Գրիգոր Տաթևացի
«Ո՛վ Տէր. յիշի՛ր ինձ, Տէ՜ր, քանզի քո առաջ արդարութեամբ ու ճշմարիտ սրտով ընթացայ եւ քեզ համար հաճելի գործեր կատարեցի»: Ապա մեծ ցաւով լաց եղաւ Եզեկիան:
Հարց. Երբ Եզեկիան աղոթում էր, ինչո՞ւ Աստծո հանդեպ իր արդարությունը ցույց տվեց. «Հիշիր ինձ, Տե՛ր, քանզի Քո առջև քայլեցի արդարությամբ»
Պատասխան. Ոմանք ասում են, թե դա արեց, քանի որ մահվան վիշտը տեսավ, ուրիշներն էլ ասում են, թե՝ իբրև Աստծո սիրելի իր ունեցած սերն է հիշատակում, որպեսզի դրանով իր սիրելիի գութը շարժի, ըստ այդմ նա ցույց տվեց իր անկեղծ սերն Աստծո նկատմամբ, որպեսզի ստանա իր խնդրածը։ Սա հայտնի է նրանից, որ ասում է. «Քո աչքի առջև քայլեցի արդար ու ճշմարիտ հավատով, և ոչ թե ի ցույց մարդկանց»: Դարձյալ, հիշեց արդարությունը և արտասվեց: Արդարություն արեց Աստծո արդարության համար և արտասվեց՝ ողորմության համար, որպեսզի թե՛ արդարության և թե՛ ողորմության շնորհիվ չանտեսվի իր խնդրանքը: Եվ եթե մեկը տարակուսի այն հարցում, որերբ Եզեկիան ու օրենքի պաշտոնյան, այսինքն՝ փարիսեցին, նմանապես նույն խոսքն ասացին, այսինքն՝ իրենց արդար գործերը հիշատակեցին, սա ինչո՞ւ մեծարվեց, իսկ նա պատժվեց, այդպիսի հարցադրում անող մեկը իր տարակուսանքին ի պատասխան թող ունկնդրի հետևյալը. Նախ՝ թեպետ երկուսի արարքներն էլ նույնն են, բայց ըստ իրենց ունեցած մտադրության նրանցից մեկը մեծարվում է, մյուսը՝ պատժվում, ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, թեպետ ասվում է, որ «Պոռնիկները Աստծո արքայությունը չեն ժառանգելու» (Ա Կորնթ. 6։9), բայց Ովս. մարգարեն պոռնկություն արեց ու չպատժվեց։ Նաև, թեպետ ասվեց՝ «մի սպանիր», սակայն Փենեհեսը սպանեց պիղծերին, իսկ Եղիան՝ սուտ մարգարեներին, բայց նրանք երկուսն էլ արդար են: Դարձյալ, երկու պահեցողներից մեկը վարձ ստացավ, իսկ մյուսը՝ ոչ՝ կեղծավորության պատճառով, քանի որ թեպետ նրանց խոսքը նույնն է, բայց նույնը չէ դիտավորությունը, որովհետև փարիսեցին պարծենալով և ամբարտավանությամբ էր խոսում մաքսավորի վերաբերյալ, մինչդեռ Եզեկիան խոնարհությամբ և աղաչանքով էր [դիմում] Տիրոջը՝ ասելով. «Տե՛ր, հիշիր ինձ»: Միանման չէր նաև խոսքի ձևը, որովհետև Եզեկիան աղերսում էր Աստծուն, թե՝ Դու հիշիր գործերի արդարությունը, մինչդեռ փարիսեցին ինքն իրեն էր հիշում, թե՝ «Շաբաթը երկու անգամ պահում եմ» (Ղուկ. 18։12) և այլն: Նաև, Եզեկիան արտասուքով մեծապես լաց եղավ, մինչդեռ փարիսեցին իրեն ամբարտավան էր պահում: Գուցե նաև մեկն ասի, որ եթե արդարներն առավել մեռնել են ցանկանում, ըստ Պողոսի «Ցանկանում եմ դուրս գալ մարմնիցս ու մտնել Աստծո մոտ» (Բ Կորնթ. 5։8) խոսքի, ապա ինչո՞ւ է Եզեկիան կյանք խնդրում: Պատասխանեմ. Պողոսի և Եզեկիայի ցանկություններն իրար հակառակ չեն, որովհետև Եզեկիան նմանապես ցանկանում էր հոգևորը և կյանք էր խնդրում, նախ՝ որովհետև որքան երկարում էր նրա կյանքը, առավել մեծանում էր առ Աստված եղած արդարության պսակը: Երկրորդ՝ նա չուներ մարմնավոր զավակ, որի տոհմից լինելու էր օրհնության ողկույզը՝ Քրիստոս. այդ պատճառով ասում էր.
Ա. Լոպուխին
«Ո՜վ Տեր, հիշի՛ր, որ հավատարմությամբ ու Քեզ նվիրված սրտով ընթացա Քո առաջ և արեցի այն, ինչ հաճելի է Քո աչքերին»։ Եվ Եզեկիան դառնապես լաց եղավ։ [3] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 38:1
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) «Ո՛վ Տէր. յիշի՛ր ինձ, Տէ՜ր, քանզի քո առաջ արդարութեամբ ու ճշմարիտ սրտով ընթացայ եւ քեզ համար հաճելի գործեր կատարեցի»: Ապա մեծ ցաւով լաց եղաւ Եզեկիան:
(Արարատ թարգ․) Նա ասաց. «Աղաչում եմ, Տե՛ր, հիշի՛ր, որ հավատարմությամբ ու կատարյալ սրտով ընթացա քո առաջ և արեցի այն, ինչ հաճելի է քո աչքերին»։ Եվ Եզեկիան դառնապես լաց եղավ։
(Գրաբար) եւ ասէ` ո՞ Տէր. յիշեա զիս Տէր զի գնացի առաջի քո արդարութեամբ եւ ճշմարտութեամբ սրտիւ, եւ զհաճոյս առաջի քո արարի: եւ ելաց Եզեկիա լալիւն մեծ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: