Սրբ․ Գրիգոր Տաթևացի
«Ահաւասիկ ես յետ եմ դարձնելու քո աստիճաններին ընկած ստուերը. քո տան տասը աստիճաններով ներքեւ իջած շողքը ես տասը աստիճանով յետ եմ շրջելու»»: Եւ շողքը բարձրացաւ տասը աստիճան, հասաւ այնտեղ, ուր ստուերն էր իջել:
Թող խաղաղություն լինի իմ օրերում.
Սա հանձնապաստանության խոսք է, որովհետև երբ իր մահվան հրամանը եղավ, արտասուքով խնդրեց ու ետ շրջեց այդ հրամանը: Մինչդեռ որդիների գերության դեպքում ասաց, թե՝ բարի է խոսքդ։ Նա չվարվեց սքանչելի մարդկանց նման, ինչպիսին էր, օրինակ, Մովսեսը, որն ասում էր. «Եթե սրանց ներում ես` ներիր, ապա թե ոչ` ինձ ևս ջնջիր» (Ելք 32։32)։ ԴարձյալԴավիթը՝ «Ես՝ հովիվս մեղք գործեցի, թող Քո սուրը բարձրանա ինձ վրա և իմ հոր տան վրա» (Բ Թագ. 24։17)։ Իսկ Սամուելն ասաց. «Քավ լիցի չխնդրել հանուն ժողովրդի»: Նրանց խոսքը հրեշտակային էր, իսկ սրանը՝ մարդկային. նրանք գթած էին օտարների նկատմամբ, իսկ սա անողորմ էր յուրայինների հանդեպ, քանզի չաղոթեց նրանց համար:
Ա. Լոպուխին
Եվ Եզեկիան ասաց Եսայուն. «Օրհնյալ է Տիրոջ խոսքը, որը դու ասացիր, որովհետև,- հավելեց նա,- խաղաղություն և բարգավաճություն կլինի իմ օրերում»։։ [8] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 39:1
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Իսկ Եզեկիան ասաց Եսայուն. «Տիրոջ այդ խօսքը, որ դու յայտնեցիր, բարի է. թող արդարութիւն ու խաղաղութիւն լինի իմ օրերում»:
(Արարատ թարգ․) Եվ Եզեկիան ասաց Եսայուն. «Տիրոջ խոսքը, որ դու ասացիր, բարի է, որովհետև,- ասաց նա,- խաղաղություն և ապահովություն կլինի իմ օրերում»։
(Գրաբար) Եւ ասէ Եզեկիա ցԵսայի. բարի է բանդ Տեառն զոր խաւսեցաւ. եղիցի արդարութիւն եւ խաղաղութիւն յաւուրս իմ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: