Եսայու մարգարեության մեկնություն 3։1

Ա. Լոպուխին

Ահավասիկ Տերը՝ Զորությունների Տերը, Երուսաղեմից և Հուդայից պիտի վերցնի ցուպն ու գավազանը, հացի ամբողջ պաշարը և ջրի ամբողջ պաշարը: (Սինոդական թարգ․) [1]
   
   1-7 համարներ: Բացատրելով, թե ինչպես է լինելու Հուդայի նսեմացումը, մարգարեն հակիրճ խոսում է Հուդայի թագավորության՝ հարստությունից զրկվելու մասին և մանրամասնորեն նկարագրվում է այն անիշխանությունը, որը կառաջանա այնժամ, երբ ոչ ոք չի ցանկանա զբաղվել հասարակական գործերով՝ հիասթափված լինելով անփորձ կառավարիչների իշխանությունից:

   Ցուպն ու գավազանը խորհրդաբանորեն նշանակում են պետության համար  հենարան հանդիսացող ամեն բան՝ և՛ ուժեղ կամք ու բանականություն ունեցող մարդիկ, և՛ բնական հարստությունները:

   Հացի պաշարը: Նկատի ունի հացի այն պաշարները և ջրի այն ամբարները, առանց որոնց մարդիկ կսկսեն չարչարվել սովից ու ծարավից:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Ահաւասիկ Զօրութիւնների Տէր Աստուածը Հրէաստանից եւ Երուսաղէմից պիտի վերացնի հզօր տղամարդուն եւ զօրաւոր կնոջը, հացի զօրութիւնը եւ ջրի զօրութիւնը,
(Արարատ թարգ․) Ահավասիկ Տերը՝ Զորությունների Տերը, Երուսաղեմից և Հուդայի երկրից հեռացնելու է պաշարն ու նեցուկը, հացի ամբողջ պաշարը և ջրի ամբողջ պաշարը,
(Գրաբար) Ահաւասիկ Տէր Տէր զաւրութեանց բարձցէ ի Հրէաստանէ եւ յԵրուսաղէմէ զայր հզաւր` եւ զկին զաւրաւոր, զզաւրութիւն հացի, եւ զզաւրութիւն ջրոյ: