Ա․ Լոպուխին
Նա ուժ է տալիս հոգնածին, իսկ հյուծվածին ամրություն է տալիս։ [29] (Սինոդական թարգ․)
«Նա ուժ է տալիս հոգնածին»։ Սա նախորդ համարի տրամաբանական շարունակությունն է։ Այսինքն՝ Ինքը՝ Աստված, ոչ միայն երբևէ ուժասպառ չի լինում, այլ նաև, երբ դրա անհրաժեշտությունը կա, ամրացնում է ուրիշներին՝ բոլոր հոգնածներին ու հյուծվածներին։ Նա է հավիտենական զորությունը, բոլոր ուժերի ու լույսի սկզբնաղբյուրը։
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Նա քաղցածներին ուժ է տալիս, բայց ցաւ չունեցողներին էլ՝ տրտմութիւն:
(Արարատ թարգ․) Նա է հոգնածին ուժ տվողը, նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։
(Գրաբար) տայ քաղցելոց զաւրութիւն, եւ անցաւաց զտրտմութիւն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: