Ա․ Լոպուխին
Բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես կբարձրացնեն իրենց թևերը, կսլանան ու չեն հոգնի, կընթանան ու չեն սպառվի։ [31] (Սինոդական թարգ․)
«Բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով…արծիվների պես»։ Այն ժամանակ, երբ մարդկության մեջ եղող ամենակարող տարրերը կտկարանան, իսկ ընտրյալները կսայթաքեն (koschol ikoschelou), իրենց հավատքով Տիրոջն կնորոգվեն զորությամբ ու կընթանան Աստծո ճանապարհով» (Մեկնություն)։ Այստեղ շատ բնութագրական է արծվի հետ համեմատությունը. հայտնի է, որ արծիվը ժամանակային որոշակի հանգրվաններում փոխում է իր փետուրները և այդպիսով կարծես նորոգվում է։ Սա էլ հիմք է հանդիսացել այն բանի, որ բազմաթիվ ժողովուրդներ հնագույն ժամանակաշրջանում ունեին այն հավատալիքը, որ արծիվը, հարյուր տարի ապրելով, սուզվում է ծովը և այնտեղից դուրս է գալիս նորից երիտասարդ։ Այս հավատալիքի արձագանքը, կարծես թե, առկա է նաև սաղմոսերգուի հայտնի արտահայտության մեջ. «Քո երիտասարդությունը նորոգվում է արծվի պես» (Սղմ. 102:5):
«Կսլանան և չեն հոգնի»։ «Արծիվները սկզբում կբարձրացնեն թևերը, այնուհետև «կսլանան և չեն հոգնի»։ Այս վերջին արտահայտությունը նշանակում է արդեն հավասրաչափ ու հանդարտ ընթացք դեպի վեր՝ ճշմարտության ճանապարհով դեպի համակ ճշմարտության և լույսի աղբյուրը» (Վլաստով)։ Սա էլ առավել է ամբողջացնում և ամրապնդում արտահայտվող միտքն Աստծուն ապավինած և Նրա հովանավորության տակ գտնվող մարդկանց անսասան հաստատունության մասին։
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) իսկ նրանք, որոնք Տիրոջն են ապաւինում, նոր ուժ պիտի ստանան
եւ նոր փետուրներով զարդարուեն ինչպէս արծիւներ, պիտի վազեն, բայց չպիտի յոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան:
(Արարատ թարգ․) բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի։
(Գրաբար) բայց որ սպասեն Տեառն, նորոգեսցին զաւրութեամբ. նորա փետուր զարդարեսցին իբրեւ զարծուիս. ընթասցին, եւ մի վաստակեսցին. գնասցեն` եւ մի քաղցիցեն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: