Եսայու մարգարեության մեկնություն 43:11

Ա. Լոպուխին

«Ե՛ս, Ե՛ս եմ Տերը, ու Ինձանից բացի Փրկիչ չկա»: [11] (Սինոդական թարգ․)
   
   Հակառակ կողմում վկաների բացակայությունն ու ճշմարիտ Աստծո կողմից հանդես եկող վստահելի վկաների առկայությունն առանձնահատուկ վստահություն ու զորություն են հաղորդում Նրա հանդիսավոր հայտարարությանն առ այն, որ Իրենից առաջ որևէ Աստված չի եղել ու չի լինելու նաև Իրենից հետո, և որ, հետևաբար, միայն Նա Ինքն է հավիտենապես կենդանի ու մշտնջենավորապես փրկող Աստվածը, Որը չունի ու չի կարող ունենալ որևէ իրական հակառակորդ:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ե՛ս եմ Աստուած, ինձնից բացի չկայ մէկը, որ փրկութիւն տայ:
(Արարատ թարգ․) Ես, ե՛ս եմ Տերը, և ինձնից բացի ուրիշ Փրկիչ չկա։
(Գրաբար) ես եմ Աստուած` եւ չիք ոք բաց յինէն որ փրկիցէ: