Ա. Լոպուխին
«Մի՛ վախեցեք ու մի՛ սարսափեք. մի՞թե ես ձեզ վաղուց չեմ հայտարարել և կանխասել: Եվ դուք Իմ վկաներն եք։ Մի՞թե Ինձնից բացի ուրիշ Աստված կա: Ուրիշ որևէ հենակետ չկա, այդպիսին չգիտեմ»: [8] (Սինոդական թարգ․)
«Ուրիշ որևէ հենակետ չկա, այդպիսին չգիտեմ»: Այստեղ հանդիպում ենք մտքի որոշակիորեն տարբեր երանգի. Տերը, որպես Միակ իրական ապաստան և զորություն, համեմատվում է հուսալի հենակետի կամ ժայռի՝ այդ բնական ամուր պատնեշի հետ: Չնայած պետք է փաստել, որ այս միտքն ու նույնիսկ տերմինը (Zur) նախկինում արդեն հանդիպել էր Եսայի մարգարեի խոսքերում (Ես. 17:10, 26:4):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Մի՛ զարմացէք եւ մի՛ շփոթուէք. չէ՞ որ դուք սկզբից լսեցիք, եւ ես ձեզ ասացի, որ դուք ինքներդ իսկ կարող էք վկայ լինել ինձ համար, թէ կա՞յ այլ Աստուած, բացի ինձնից»:
(Արարատ թարգ․) Մի՛ սարսափեք և մի՛ երկնչեք. չէ՞ որ ես ձեզ վաղուց եմ հայտարարել և ասել այն. դուք եք իմ վկաները. մի՞թե ինձնից բացի ուրիշ Աստված կա. չկա վեմ. ես չգիտեմ”»։
(Գրաբար) Մի զարմանայք եւ մի պատկառէք. ոչ ապաքէն ի սկզբանէ՞ լուարուք` եւ պատմեցի ձեզ: դուք ձեզէն իսկ վկայէք ինձ, թէ գուցէ՞ այլ Աստուած բաց յինէն: Եւ յայնժամ իսկ ոչ ինչ էին ամենեքեան.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: