Եսայու մարգարեության մեկնություն 45:24

Ա. Լոպուխին

«Միայն Տերն ունի,- պետք է ասեն Իմ մասին,- արդարություն և զորություն. Նրա մոտ են գալու և ամաչելու են բոլոր նրանք, ովքեր թշնամացել էին Նրա դեմ»: [24] (Սինոդական թարգ․)
   
   «Միայն Տերն ունի…արդարություն և զորություն…», այսինքն՝ միայն Աստված, որպես անկողմնակալ Դատավոր, կարող է բոլորին ճշմարիտ կերպով դատել, և դարձյալ միայն Նա, որպես Ամենակարող, կարող է  ի կատար ածել Իր դատավճիռը: Հենց այսպիսի ոգով են լցված Տիրոջ բոլոր գործերը: Այստեղից էլ Քրիստոսի մասին ավետիսը, առաքյալի խոսքերի համաձայն, «Աստծո զորությունն է… նրանում հայտնվում է Տիրոջ արդարությունը (Հռոմ. 1:16-17):

   «Ամաչելու են բոլոր նրանք, ովքեր թշնամացել էին Նրա դեմ»։ Սա համառոտ կրկնությունն է այն ամենի, ինչի մասին որ ավելի  մանրամասն խոսվեց վերևում (Ես․ 41:11):
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) եւ ասելու, թէ արդարութիւնն ու փառքը նրա միջոցով են գալու: Եւ բոլոր նրանք, ովքեր իրենց անձը բաժանելու են Աստծուց, ամօթով են մնալու:
(Արարատ թարգ․) «Միմիայն Տիրոջից կա ինձ արդարություն և զորություն»։ Նրա մոտ կգան և կամաչեն նրա դեմ բոլոր բորբոքվածները։
(Գրաբար 25) եւ ասասցէ` թէ արդարութիւն եւ փառք` առ նա եկեսցեն: Եւ ամաչեսցեն ամենեքեան` որ որոշեն զանձինս իւրեանց ի Տեառնէ: