Ա. Լոպուխին
«Մեր Փրկիչը,- «Զորությունների Տեր» է Նրա անունը,- Իսրայելի Սուրբն է»։ [4] (Սինոդական թարգ․)
«Մեր Փրկիչը,- «Զորությունների Տեր» է Նրա անունը,- Իսրայելի Սուրբն է»։ «Բոլոր ուսումնասիրողները նշում են, որ այս բացականչությունը բխում է մարգարեի հոգուց, մինչդեռ Բաբելոնին վերաբերող ողջ մարգարեությունը մարգարեն հաղորդում է Տիրոջ անունից» (Վլաստով): Մարգարեի այս խոսքերը բովանդակում են կա՛մ հիշեցում Բաբելոնի նկատմամբ աստվածային դատաստանի անխուսափելիության մասին (Ես․ 47։3 հմմտ․ Ես. 43:14, 44:6), կա՛մ էլ արտահայտում են մարգարեի ակնածալից զարմանքն Աստծո ողորմածության հանդեպ, որն Իսրայելի նկատմամբ դրսևորվում է հենց նրա գլխավորագույն թշնամու՝ Բաբելոնի կործանման իրողությամբ։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) նրա անունը Զօրութիւնների Տէր է, Իսրայէլի սուրբ:
(Արարատ թարգ․) Մեր Փրկիչը,- Զորությունների Տեր է նրա անունը,- Իսրայելի Սուրբն է։
(Գրաբար) որ փրկեացն զքեզ, Տէր Սաբաւովթ անուն է նորա սուրբն Իսրայէլի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: