Ա. Լոպուխին
«Երբ դու աղաղակ բարձրացնես, մի՞թե քեզ կփրկի քո հավաքածուն. դրանց բոլորին քամին պիտի տանի, մեկ շնչով պիտի քշվեն, իսկ Ինձ վրա հուսացողը երկիրը կժառանգի և կտիրի Իմ սուրբ լեռանը»։ [13] (Սինոդական թարգ․)
«Երբ դու աղաղակ բարձրացնես, մի՞թե քեզ կփրկի քո հավաքածուն. դրանց բոլորին քամին պիտի տանի, մեկ շնչով պիտի քշվեն, իսկ Ինձ վրա հուսացողը երկիրը կժառանգի և կտիրի Իմ սուրբ լեռանը: Եվ ասաց․ «Բարձրացրե՛ք, բարձրացրե՛ք, հարթեցրե՛ք ճանապարհը, վերացրե՛ք խոչընդոտն իմ ժողովրդի ճանապարհից: Որովհետև այսպես է ասում Բարձրյալը և Բարձրացվածը, հավիտենապես Ապրողը, Որի անունը Սուրբ է․ «Ես բնակվում եմ երկնքի բարձունքներում և սրբարանում, ինչպես նաև հոգով կոտրվածների և խոնարհների հետ, որպեսզի կենդանացնեմ խոնարհների հոգին և կենդանացնեմ կոտրվածների սրտերը: Որովհետև Ես հավիտյան չեմ վիճելու և մինչև վերջ չեմ բարկանալու, այլապես հոգին և Իմ կողմից արարված ամեն մի շունչ կնվաղեին Իմ առաջ: Նրա ագահության մեղքի պատճառով Ես բարկացա և հարվածեցի նրան, ծածկեցի երեսս և վրդովվեցի, սակայն նա, շրջվելով՝ գնաց իր սրտի ճանապարհով: Ես տեսել եմ նրա ճանապարհները, և կբժշկեմ նրան, ու կառաջնորդեմ նրան և կմխիթարեմ նրան ու նրա սգավորներին։ Ես կիրականացնեմ խոսքը․ «Խաղաղությու՜ն, խաղաղությո՜ւն հեռավորներին ու մերձավորներին, - ասում է Տերը, - ու Ես բժշկելու եմ նրան»» - 13-19-րդ համարներում հնչում է հոգևոր Իսրայելի կամ, այլ կերպ ասած, Քրիստոսի Եկեղեցու մասին մեսիական մարգարեությունը, ընդ որում ժամանակի ընթացքում այդ Եկեղեցի մուտք պիտի գործեն և՛ մերձավորները (հրեաներ), և՛ հեռավորները (հեթանոսներ)։
«Հավաքածու» արտահայտության ներքո, որի մասին մարգարեն այստեղ խոսում է որպես ինքնապաշտպանության և պաշտպանության համար անպետք միջոցի մասին կխոսեր, համաձայն ամենաբնական տեսակետի՝ համատեքստի թելադրանքով, պետք է հասկանալ ա՛յն աստվածության պանթեոնը, որը հրեաների մեջ գոյություն ուներ կրոնական սինկրետիզմի այդ ժամանակաշրջանում։ Ի հակադրություն դատարկ և աննշան աստվածությունների այդ ամբողջ հավաքածուի՝ Տերը միակն է, որ լիակատար հաղթանակ է շնորհում Իրեն հուսացողներին։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) որոնք քեզ չեն օգնելու, երբ աղաղակես, եւ քեզ չեն փրկելու քո նեղութիւնից. դրանց բոլորին հողմերը պիտի տանեն եւ մրրիկները բաժան-բաժան պիտի անեն: Իսկ նրանք, ովքեր ինձ վրայ են յոյս դրել, պիտի ստանան երկիրը եւ ժառանգեն իմ սուրբ լեռը:
(Արարատ թարգ․) Երբ դու աղաղակ բարձրացնես, թող քո հավաքած կուռքերը քեզ ազատեն. դրանց բոլորին քամին պիտի տանի, մեկ շնչով պիտի քշվեն։ Բայց նա, ով հույս է դրել ինձ վրա, երկիրը պիտի ստանա և իմ սուրբ լեռը պիտի ժառանգի»։
(Գրաբար) յորժամ աղաղակիցես. եւ ոչ ապրեցուսցեն զքեզ` ի նեղութենէ քումմէ. զի զամենեսեան զնոսա հողմք առցեն եւ մրրիկք բաժանեսցեն: Իսկ որ յիսն յուսացեալ են` ստասցին զերկիր, եւ ժառանգեսցեն զլեառն սրբութեան իմոյ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: