Եսայու մարգարեության մեկնություն 6։4

Ա. Լոպուխին

Եվ կանչողների ձայնից դռան դրանդիները ցնցվեցին, ու տունը լցվեց ծխով: (Սինոդական թարգ․) [4]
   
   «Դռան դրանդիները ցնցվեցին…»․ համաձայն եբրայական տեքստի՝ այստեղ մատնանշվում են պատերի մեջ եղող այն ամրությունների ցնցումները, որոնց վրա կանգնեցված են տաճարային դռների երկու մասերը: Condamin-ը սույն տեքստը թարգմանում է այսպես․ «Եվ դռները դղրդացին իրենց կեռիկների վրա»: Այդ ցնցումների «պատճառը» սերովբեների բարձր աղաղակներն էին: «Ծուխը», ամենայն հավանականությամբ, խնկարկության զոհասեղանից բարձրացող ծուխն էր, որ մարգարեն տեսավ: Համատեքստից կարելի է եզրակացնել, որ այդ ծուխը խորհրդանշում սերովբեների՝ Տիրոջն ուղղված աղոթքը: Այդպիսի նշանակություն ուներ նաև երկրային խորանից դեպի երկինք բարձրացող ծուխը, որն առաջանում էր քահանաների խնկարկության ժամանակ: Եփրեմ Ասորին կարծում է, որ այդ ծուխը տաճարում Տիրոջ փառքի ներկայության նշանն է, քանի որ Հին Կտակարանում Տերը հայտնվում էր խավարի ու մշուշի մեջ, որպեսզի տկար մարդիկ չկուրանային Նրա փառքի փայլատակումից (Գ Թագ. 8:10-12):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Կանչողների ձայնից դռան բարաւորը վեր բարձրացաւ, ու տունը լցուեց ծխով:
(Արարատ թարգ․) Աղաղակողի ձայնից դրանդիների հիմքերը երերացին, և տունը լցվեց ծխով։
(Գրաբար) Եւ վերացաւ դրանդն ՚ի ձայնէն զոր աղաղակէին, և տունն լի՛ եղև ծխով: