Ա. Լոպուխին
Դրա համար այսպես խոսեց Տերն ինձ հետ՝ Իր հզոր ձեռքն ինձ վրա պարզելով և խրատելով չգնալ այս ժողովրդի ճանապարհով ու ասելով. (Սինոդական թարգ․) [11]
Այսպիսով՝ ինչպես որ Եսային իմացել էր Աստծուց, փրկությունը և կործանումը պայմանավորված չեն կառավարիչների քաղաքական հմտություններով և ոչ էլ կախված են արտաքին հանգամանքներից: Ամեն ինչ կախված է ինչպես պետության, այդպես էլ ամեն մի անհատի ներքին կյանքից, Աստծո խոսքի հանդեպ նրա ունեցած հավատքից և դրան հետևելուց: Որևէ բան, որևէ վտանգ չի սպառնում նրան, ով երկյուղում է Աստծուց: Աստվածային խոստումներն այդպիսի մարդուն տալիս են ցանկալի խաղաղությունը: Իսկ նրանք, ովքեր ուշադրություն չեն դարձնում Աստծո խոսքին, որը նրանց է հրամցվում մարգարեների կողմից, անպատճառ սայթաքելու են իրենց ճանապարհին և ընկնելու են փորձության մեջ:
Այստեղ մարգարեն նոր հայտնության մասին է խոսում: Այդ ժամանակ նա գտնվում էր հատուկ էքստատիկ վիճակի մեջ (Տիրոջ ձեռքերի ներքո):
«Չգնալ այս ժողովրդի ճանապարհով», այսինքն՝ «չհետևել նրանց»1:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէրը նրանց, ովքեր ընդդիմանում են նրա ձեռքի զօրութեանը՝ հետեւելով այս ժողովրդի ճանապարհին.
(Արարատ թարգ․) Դրա համար այսպես խոսեց Տերն ինձ հետ՝ իր հզոր ձեռքն ինձ վրա, և ինձ խրատեց չգնալ այս ժողովրդի ճանապարհով՝ ասելով.
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր առ այնոսիկ որ զաւրութեամբ ձեռին նորա ընդդէմ դառնան ըստ գնացից ճանապարհի ժողովրդեանս այսորիկ. եւ ասեն
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: