Ա. Լոպուխին
Դիմե՛ք օրենքին և հայտնությանը: Եթե այդ մարդիկ դրան համապատասխան չեն խոսում, ուրեմն նրանց մեջ լույս չկա»: (Սինոդական թարգ․) [20]
Այս համարի առաջին բառերը կազմում են մի յուրովի հավելադրում նախորդ համարի բայի հետ, և երկու համարներն էլ, համաձայն խոսքի համատեքստի իմաստի, կարող են թարգմանվել հետևյալ կերպ. «Այդ ընթացքում ձեզ կասեն. «Խորհրդակցե՛ք մեռելահարցուկների և գուշակների հետ, որոնք փսփսում են ու մրմնջում: Մի՞թե ժողովրդին պետք չէ խորհրդակցել իր աստվածների (հմմտ. Հովն. 1:5) և մեռելների հետ որոշ հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են ողջերին, և դա ա՛յն բանի համար, որպեսզի գիտություն և վկայություն ունենան»: Իհարկե, հենց այդպես էլ պետք է խոսեն, սակայն այդ խոսքերը անհասկանալի կլինեն (զուրկ կլինեն լույսից):
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Չէ՞ որ օրէնքը տուեց՝ օգնութեան համար, որպէսզի ասեն, թէ սրանք այն խօսքերը չեն, որոնց համար պէտք է կաշառք տալ»:
(Արարատ թարգ․) ուսուցման և վկայության համար»։ Այս խոսքի համար, որ նրանք խոսում են, նրանք արշալույս չեն տեսնի։
(Գրաբար) զի զաւրէնս յաւգնականութիւն ետ. զի ասիցեն թէ ոչ իբրեւ զբանս զայս, վասն որոյ չիք կաշառս տալ վասն նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: