Ա. Լոպուխին
3-4․ Եվ ես մերձեցա մարգարեուհուն, և նա հղիացավ ու մի որդի ծնեց։ Տերը ինձ ասաց. «Նրա անունը դի՛ր. «Արագ-արագ կողոպտիր և շուտ-շուտ ավար առ»: [3] Քանի որ նախքան մանուկը կսովորի «հայր» կամ «մայր» ասել, Դամասկոսի հարստությունը և Սամարիայի ավարը կտարվեն Ասորեստանի թագավորի առաջ»: (Սինոդական թարգ․)
Այստեղ նաև մատնացույց է արվում (երկրորդ խորհրդաբանական գործողությամբ) Սիրիայի և Իսրայելի ավերածությունը: Մինչև այդ ավերածությունը մնացել էր մոտավորապես կես տարի, քանի որ կես տարում երեխան հազիվհազ սկսում է արտասանել «հայր» կամ «մայր» արտահայտությունները (եբր.՝ «ավի», «իմմի»):
Մարգարեուհին Եսայի մարգարեի կինն էր:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Եւ ես մերձեցայ իմ մարգարէուհի կնոջը. նա յղիացաւ ու մի որդի ծնեց: Տէրն ինձ ասաց. «Նրա անունը դի՛ր Արագ - արագ կողոպտի՛ր եւ շուտ - շուտ աւար ա՛ռ,
(Արարատ թարգ․) Ես մերձեցա մարգարեուհուն, և նա հղիացավ ու մի որդի ծնեց։ Տերն ինձ ասաց. «Նրա անունը դի՛ր «Մահեր-շալալ հաշ-բազ»,
(Գրաբար) Եւ մերձեցայ առ կինն իմ մարգարէ, եւ յղացաւ եւ ծնաւ որդի: եւ ասէ ցիս Տէր, կոչեա զանուն նորա արագ արագ կապտեսջիր` եւ վաղվաղակի աւար հարկանիջիր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: