ԵՐԻՔՈՎԻ` ՁԱՅՆԻՑ ԿՈՐԾԱՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ինչ­պես ­Գիրքն է ա­սում, Ե­րի­քովն ա­մուր փակ­ված, ամ­փոփ­ված էր, ոչ ոք ա­մեն­ևին չէր (կա­րող) դուրս գալ այն­տե­ղից և­ ոչ մե­կը (կա­րող էր) ներս մտնել: ­Նա ա­ռա­ջին մարդ­կա­յին բնութ­յան բազ­մա­դի­մի մեղ­քի տիպ օ­րի­նակն էր: Ե­րի­քովն ամ­րաց­ված, փակ­ված էր յոթ­նա­պա­տիկ պա­րիս­պով, (բայց) ոչ թե Աստ­ծուն ա­պա­վի­նած, այլ` պա­տե­րի լայ­նութ­յանն ու բարձ­րութ­յա­նը, նաև մար­դու բնութ­յունն էր իր յոթ մա­սե­րով պարս­պել նրա ար­տա­քին և ­ներ­քին շին­ված­քը եր­կու աչ­քե­րով, եր­կու ա­կանջ­նե­րով, եր­կու քթանցք­նե­րի ա­ռու­նե­րով և ­բե­րա­նով, ո­րոնք յոթ մե­ծա­մուր խոր­հուրդ­ներն են (ցույց տա­լիս): ­Մար­դիկ ապս­տամ­բե­լով այս յոթ­նա­պա­տիկ պա­րիսպ­նե­րով` չհնա­զանդ­վե­ցին Աստ­ծուն, (այլ) ար­դա­րութ­յու­նը փա­կան­քի տակ պա­հած, կարծ­րա­ցած և ­կաշ­կանդ­ված` գեր­յալ­նե­րի մոտ էին ա­պաս­տա­նում, հո­ժա­րա­կամ ի­րենք ի­րենց ան­ձը սպա­նած, ողջ-ողջ գե­րեզ­մա­նում բնակ­վող մե­ռած դիակ­ներ դար­ձած, և ն­րանց գե­րեզ­ման­նե­րը դար­ձել էին քա­ղաք­ներ, ո­րոնք ա­վեր­վե­լու էին վախ­ճան­վող­նե­րի ձայ­նե­րից:

 

­Նա­վեի որ­դին` ­Հե­սուն, ե­կավ, մտավ քա­հա­նա­նե­րի մոտ և­ ա­սաց նրանց. Հ­րա­մա­յեք և ­պատ­վի­րեք բո­լոր մարդ­կանց, պա­տե­րազ­մող բո­լոր մարդ­կանց բարձ­րա­նալ շրջա­պա­տել քա­ղա­քը, և Ուխ­տի տա­պա­նա­կը թող նրանց հետ գնա և ­յոթ քա­հա­նա­նե­րը ձեռ­քե­րում պա­հած յոթ տե­րու­նա­կան փո­ղե­րը նվա­գե­լով տա­պա­նա­կի հետ գնան: ­Վեց օ­րը (մեկ) նվագ նվա­գե­ցեք և յո­թե­րորդ օ­րը ա­ռա­ջին օ­րի­նա­կով յոթ ան­գամ պտտվեք (քա­ղա­քի շուր­ջը) և ­յո­թե­րորդ օ­րը յո­թե­րորդ նվա­գին նա­խորդ օ­րե­րից ա­վե­լի ուժ­գին փչե­ցեք փո­ղե­րը և ­բո­վան­դակ զոր­քի բարձ­րա­բառ­բառ գոչ­յու­նի ժա­մա­նակ կհար­ձակ­վեք քա­ղա­քի վրա, և ­բո­լոր պա­րիսպ­նե­րը փլուզ­վե­լով կխոր­տակ­վեն ձեր առջև:

 

­Սա­կայն ես փոքր ինչ իմ միտ­քը շար­ժեմ հա­մա­ձայն ե­րեք մա­սե­րի[1]` զա­տո­րո­շե­լով նրան­ցից վե­ցը և ­յո­թե­րոր­դին տա­լով հաղ­թութ­յան նշա­նը: ­Վեց օր մե­կա­կան նվագ հնչեց, եր­կու զույգ թվով են ա­րա­րած­նե­րը, որ ա­պա­կա­նա­ցու են. ա­ռա­ջի­նը կոչ­վում է մաս­նա­վոր, որ ա­րե­գա­կի լույսն է, երկ­րոր­դը` ներ­քին եր­կին­քը, որ վե­րին ջրե­րի հաս­տա­տութ­յունն է, եր­րոր­դը` ցա­մա­քի եր­ևումն ու բույ­սե­րի ա­ճու­մը, չոր­րոր­դը` լու­սա­տու գնդե­րը, հին­գե­րոր­դը` ջրե­րի բա­խումն ու ցա­մա­քի ծնուն­դը, վե­ցե­րոր­դը` գա­զան­նե­րի և ­մարդ­կանց ա­րա­րու­մը: Այս վե­ցը, ինչ­պես սկզբում ա­սա­ցինք, ա­ռա­ջագ­նա են ու կա­յան ու­նե­ցող. մեր չա­րա­սեր թշնա­մին (սա­տա­նան) սկզբից ա­պա­կա­նութ­յան տակ դրեց աշ­խար­հի (այս) վեց մա­սե­րը, մեզ գցեց չորս պա­տի մեջ և զն­դա­նով տան­ջեց: Եվ ցան­կա­ցավ ա­նա­պա­կան յո­թը մեր դեմ լա­րել. այս­պես էր Ա­դա­մից մինչև ­Մով­սես, մինչ­դեռ ­Մով­սե­սով լու­ծար­վեց նրա իշ­խա­նութ­յու­նը: Եվ ­Մով­սե­սը նրա մահ­վան թա­գա­վո­րութ­յու­նը ա­վե­րեց, ին­չը հե­տո պի­տի ծա­նուց­վեր մեծ մար­գա­րե ­Դավ­թին, որ ա­սում է. «Թշ­նա­մին իս­պառ զրկվեց զեն­քից, նրանց քա­ղաք­նե­րը ա­վե­րե­ցի­ր» (­Սաղ. Թ 7): ­Հե­սուն ոչ միայն մարդ­կանց էր պա­տե­րազմ տա­լիս, այլև ծածկ­ված խորհր­դի` սա­տա­նա­յի և դ­ևե­րի դեմ էր կռվում: ­Մեծ փո­ղե­րի սաստ­կա­ձայն (հնչումն) ա­նաստ­ված մարդ­կանց հա­մար լաց էր դառ­նում, փո­ղի կո­ծա­ձայն (հնչու­մի ժա­մա­նակ) քա­հա­նա­նե­րը պտտվում էին քա­ղա­քի շուր­ջը: ­Վեց օր լա­ցե­ցին վե­ցօր­յա ա­րա­րած­նե­րի վրա, ո­րոնք սկզբից մե­ռած էին ի­րենց մեղ­քե­րի մեջ, իսկ յո­թե­րորդ օ­րը, որ ան­մեղ և­ ա­նա­պա­կան է, այն օ­րը սպա­նե­ցին մա­հը և ­կոր­ծա­նե­ցին նրա քա­ղա­քը:

 

Իսկ ե­թե մեկն ա­սի, թե քա­ղա­քի մար­դիկ և­ ա­նա­սուն­նե­րը սպան­վե­ցին զո­րա­կան­նե­րի սրե­րից` պղինձն ու եր­կա­թը ին­չու՞ սրբվե­ցին և ն­վիր­վե­ցին ­Տի­րոջ գան­ձա­տա­նը: ­Վերն ա­սա­ցի, թե Ե­րի­քո­վը դժոխ­քի նմա­նութ­յունն ու­ներ, և ­Հե­սուն ա­վե­րեց դժոխ­քը ու նրա մեջ սպա­նեց մահն ու մարդ­կանց, մարմ­նա­վոր պա­տու­հաս բե­րեց մարդ­կանց գլխին, նաև` ա­նա­սուն­նե­րի, ո­րով­հետև (նրանք) ար­յու­նա­կից են մարդ­կանց` ար­ժա­նի չհա­մա­րեց փրկել նրանց: Իսկ մուր­ճով կռված-կոփ­ված կա­հա­վո­րան­քի նյութն ան­հա­ղորդ էր մեր բնութ­յա­նը: Հ­րա­մա­յեց վե­րաց­նել ոչ մարմ­նա­վոր պա­տու­հա­սը և­ ոչ էլ մարդ­կանց մի­ջից ա­գա­հութ­յու­նը (կո­ղո­պու­տի կիր­քը), այլ (միայն չդիպ­չել) աստ­վա­ծա­յին ըն­ծա­նե­րի ա­մե­նա­սուրբ գան­ձին:

 

Այս­տեղ կա նաև մեկ ու­րիշ այլ­ա­բա­նութ­յուն: Ինչ­պես պղինձն էր իր նյու­թա­կից­նե­րին ան­հա­ղորդ ու ան­մեր­ձե­նա­լի պղծութ­յա­նը, (այն­պես էլ) ե­թե մար­դիկ կա­մե­նա­յին կա­մա­վոր սրբութ­յամբ (ի­րենց պա­հել)` կա­րող էին ի­րենք ան­պիղծ մնալ:

 

­[1] Ն­կատ­ի ունի մարդկայ­ին հոգին­, որ համաձ­այն Անտի­կ և հ­այ­րախոսական աղբ­յուրների, բա­ղկ­ացած է եր­եք մասից (­բանական, սրտ­մտական, ցանկ­ական): Ինչպե­ս երև­ում է­, հեղինակն ա­յստ­եղ ակն­արկում է իր հե­րթին սրտմտա­կան­ի մա­ս կ­ազմ­ող­ երեք բա­ցա­սա­կան բաղադրի­չները. բարկու­թյ­ուն, քե­ն, ոխ (Ս.Գ­րիգոր Նյ­ուսացի, Յ­աղագ­ս բնու­թե­ան­ մարդ­ոյ­. տե՛ս «Նոր բառգիրք հայ­կազեան լեզուի», հտ. Բ, էջ 765 («սրտմտական»)), որոնք սատանայի­ գործու­նեության­ ն­պաստավ­որ միջավայր են մարդու հ­ոգու մեջ­: Ա­րակա­ն և իգական սեռերի հաշվ­առումով դ­րա­նց թիվը հ­ասնում է վեց­ի, ո­րն ակնարկ է ա­րարչության­ վեց օրերի: Սրանք սա­տանայի ներգործու­թյամբ ապա­կանվեցին: Այնո­ւհետև հարկ եղավ յոթերոր­դ օրվ­ա սրբ­ությ­ամ­բ ջախջախել­ առաջի­ն վեցյակի­ եղական ապականությունը­: Այս հոգևո­ր իրա­վիճակի այլաբ­անությ­ունն է­ Երի­քո­վի, իբրև բացասա­կան սկզբի­, կործան­ումը (=դժո­խք­ի ավի­րո­ւմ):