Երկրորդումն Օրինաց գրքի մեկնություն 2։24

Ա. Լոպուխին

24-37. «Արդ, վե՛ր կացեք գնացեք Առոնի ձորը: Ահա ես քո ձեքն եմ հանձնում Եսեբոնի արքա ամորհացի Սեոնին: սկսի;ր տիրել նրա երկրին և պատերազմ հրահրել նրա դեմ»: [24] «Այսօրվանից սկսի՛ր ահ ու սարսափ տարածել երկնքի տակ գտնվող բոլոր ազգերի վրա: Նրանցից ով որ լսի քո անունը, պիտի դողա, և քո սարսափը պիտի պատի նրանց»: «Կեդմոթի անապատից բանագնացներ ուղարկեցի Եսեբոնի արքա Սեհոնի մոտ խաղաղության առաջարկով և ասացի». «Պիտի անցնեմ քո երկրով: Ճանապարհով կգնամ, աջ կամ ձախ չեմ թեքվի»: «Արծաթով պարեն վաճառի՛ր ինձ, որ ուտեմ, արծաթով ջուր վաճառի՛ր ինձ, որ խմեմ, միայն թե քայլելով անցնեմ»: «Թող լինի այնպես, ինչպես որ Սեիրում բնակվող Եսավի հետնորդները և արոյերում բնակվող մովաբացիները վարվեցին ինձ հետ, մինչև որ Հորդանան գետով անցնեմ այն երկիրը, որ մեր Տեր Աստվածը տալու է մեզ»: «Եսեբոնի արքա Սեհոնը, սակայն, չկամեցավ, որ մենք անցնենք նրա երկրով, որովհետև մեր Տեր Աստվածը խստացրել էր նրա ոգին և կարծրացրել նրա սիրտը, որպեսզի նրան այդ օրը հանձնի քո ձեռքը»: «Տերն ինձ ասաց. «Ահա սկսել եմԵսեբոնի արքա ամորհացի Սեհոնին ու նրա երկիրը հանձնել քեզ: Սկսի՛ր վիճակ գցելով ժառանգել նրա երկիրը»: «եսեբոնի արքա Սեհոնն ինքն ու իր ժողովուրդը սիասարում պատերազմի ելան մեր դեմ»: «Մեր Տեր Աստվածը նրան մատնեց մեր ձեռքը, մենք կոտորեցինք նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին»: «այդ ժամանակ նվաճեցինք նրա բոլոր քաղաքները, սպանեցինք նրա կանանց ու երեխաներին: Նրանցից ոչ ոքի կենդանի չթողեցինք»:  «Միայն հոտերն որպես ավար վերցրեցինք և կողոպտեցինք ու հափշտակեցինք առնոնի ձորի եզերքին գտնվող Արոյերի քաղաքներն ու», «ձորում գտնվող քաղաքը, մինչև Գաղաադի սահմանները: Ոչ մի քաղաք չմնաց, որ փրկվեր մեր ձեռքից. բոլոր քաղաքները մեր Տեր Աստվածը մատնեց մեր ձեռքը», «բացի Ամոնացիների երկրից, որին չմոտեցանք, ինչպես նաև Հաբոկի ձորի բոլոր ավաններից ու լեռնային բոլոր քաղաքներից, ինչպես որ մեր Տեր Աստվածն էր պատվիրել մեզ»: (Սինոդական թարգ․)
   
Հմմ. Թվ. 21:21-31:

--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Արդ, վե՛ր կացէք գնացէք Առնոնի ձորը: Ահա քո ձեռքն եմ յանձնում Եսեբոնի արքայ ամորհացի Սեհոնին: Սկսի՛ր տիրել նրա երկրին եւ պատերազմ հրահրել նրա դէմ:
(Արարատ թարգ․) Վե՛ր կացեք, մեկնե՛ք և անցե՛ք Առնոնի ձորով։ Ահա քո ձեռքն եմ հանձնում Եսեբոնի թագավոր ամորհացի Սեհոնին ու նրա երկիրը։ Սկսի՛ր նվաճել, պատերազմի՛ր նրա դեմ։
(Գրաբար) Արդ` արիք չուեցէք եւ անցիք ընդ ձորն Առնովնայ, ահա մատնեցի ի ձեռս քո զՍեհովն արքայ Եսեբովնա զԱմուրհացի. եւ զերկիրն նորա սկսիր ժառանգել. եւ գրգռել ընդ նոսա պատերազմ: