Սուրբ Եփրեմ Ասորի
«Եսեբոնի արքա Սեհոնը, սակայն, չկամեցավ, որ մենք անցնենք նրա երկրով, որովհետև մեր Տեր Աստվածը խստացրել էր նրա ոգին և կարծրացրել նրա սիրտը, որպեսզի նրան այդ օրը հանձնի քո ձեռքը»
Եթե ասվում է, որ Տերը խստացրել էր Սեհոնի սիրտը, ինչպես որ խստացրել էր փարավոնի սիրտը, ապա խստացրել էր արդարացիորեն. որովհետև Սեհոնը փարավոնի պես չարություն գործեց. և այդ պատճառով փարավոնի պես էլ կործանվեց։ Ճիշտ նույն կերպ ոչնչացվեց նաև Օգը․ քանի որ նա ամեն ինչում նման էր Սեհոնին:
Ա. Լոպուխին
«Եսեբոնի արքա Սեհոնը, սակայն, չկամեցավ, որ մենք անցնենք նրա երկրով, որովհետև մեր Տեր Աստվածը խստացրել էր նրա ոգին և կարծրացրել նրա սիրտը, որպեսզի նրան այդ օրը հանձնի քո ձեռքը»: (Սինոդական թարգ․)[30]
Տե՛ս Երկրորդումն Օրինաց գրքի մեկնություն գլուխ 2:24
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Եսեբոնի արքայ Սեհոնը, սակայն, չկամեցաւ, որ մենք անցնենք նրա երկրով, որովհետեւ մեր Տէր Աստուածը խստացրել էր նրա ոգին ու կարծրացրել նրա սիրտը, որպէսզի նրան այդ օրը յանձնի քո ձեռքը:
(Արարատ թարգ․) Բայց Եսեբոնի Սեհոն թագավորը չուզեց, որ մենք անցնենք այդտեղով, որովհետև Տերը՝ քո Աստվածը, խստացրել էր նրա հոգին և կարծրացրել նրա սիրտը, որպեսզի նրան հանձնի քո ձեռքը, ինչպես որ այսօր է։
(Գրաբար) Եւ ոչ կամեցաւ Սեհոն արքայ Եսբովնի անցանել մեզ առ նովաւ. զի խստացոյց տէր Աստուած մեր զոգի նորա, եւ կարծրացոյց զսիրտս նորա` զի մատնեսցի ի ձեռս քո յաւուրս յայսմիկ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: