Թվոց գրքի մեկնություն 10։11

Ա․ Լոպուխին

Երկրորդ տարվա՝ երկրորդ ամսի՝ քսաներորդ օրը ամպը բարձրացավ վկայության խորանի վրայից: (Սինոդական թարգ․)[11]
   
   Իրադարձությունների ժամանակագրական հաջորդականությունը, ինչպես արդեն նշվել է Ելից գրքի 18−րդ գլխի ծանոթագրության մեջ, ստիպում է այս հատվածում տեղադրել Ելից 18−րդ գլխում բերված Մովսեսի աներոջ՝ Հոթոր−Հռագուելի մասին պատմությունը (ընթերցի՛ր այս գլխի 29−րդ համարի մեկնաբանությունը):
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Եգիպտոսից իսրայէլացիների դուրս գալու երկրորդ տարուայ երկրորդ ամսի քսանին ամպը վերացաւ վկայութեան խորանի վրայից:
(Արարատ թարգ․) Երկրորդ տարվա երկրորդ ամսի քսանին ամպը վերացավ վկայության վրանի վրայից։
(Գրաբար) Եւ եղեւ յամին յերկրորդի յամսեանն երկրորդում` որ աւր քսան էր ամսոյն` վերացաւ ամպն ի խորանէն վկայութեան: