Թվոց գրքի մեկնություն 11։33

Ա․ Լոպուխին

Դեռ միսը նրանց ատամների տակ էր ու դեռ չէին դադարել ուտելուց, Երբ նորից բորբոքվեց Տիրոջ զայրույթը նրանց վրա և Տերը մեծամեծ հարվածներ (ցավեր) հասցրեց նրանց: (Սինոդական թարգ․)[33]
   
   «Խոց», այսինքն՝ ստամոքսի ինչ−որ սուր հիվանդություն, որն առաջանում է փչացած մսի ոչ չափավոր օգտագործման պատճառով։ Ընդ որում՝ ոչ չափավոր օգտագործումը տեղի է ունենում երկար ժամանակ սննդակարգ պահելուց հետո (ընթերցի՛ր նաև 20−րդ համարի մեկնաբանությունը):
--------------------------------
[33](Էջմիածին թարգ․) Դեռ միսը նրանց ատամի տակ էր ու դեռ չէին ծամել, որ Տէրը, ժողովրդի վրայ զայրացած, մեծամեծ հարուածներ հասցրեց նրանց:
(Արարատ թարգ․) Դեռ միսն իրենց ատամների տակ էր, ու դեռ չէին ծամել, որ Տիրոջ բարկությունը բորբոքվեց ժողովրդի վրա, և Տերը շատ մեծ հարվածով զարկեց ժողովրդին։
(Գրաբար) Մինչդեռ միսն յատամունս իւրեանց էր` յառաջ քան զպակասելն, եւ Տէր բարկացաւ ժողովրդեանն, եւ էհար Տէր զժողովուրդն հարուած մեծ յոյժ: