Թվոց գրքի մեկնություն 1։1

Ա. Լոպուխին

1-3․ Սինայի անապատում, վկայության խորանում, Եգիպտացիների երկրից իսրայելացիների դուրս գալու երկրորդ տարվա երկրորդ ամսի առաջին օրը Աստված խոսեց Մովսեսի հետ և ասաց. [1] Ամբողջությամբ հաշվառեք իսրայելի ժողովրդին ըստ ազգատոհմերի, ըստ նահապետների տների։ Դու և Ահարոնը հաշվառեք պատերազմի համար պիտանի, քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող բոլոր տղամարդկանց: (Սինոդական թարգ․)

   
   Հրեական բանակի թվաքանակի և խորանի համար յուրաքանչյուր անձից գանձվող հարկը վճարողների թվի բացահայտման միջոց լինելուց բացի (Ելք 30:11-16), մարդահամարը նաև նահապետներին տրված, նրանց սերունդներին անչափ բազմացնելու վերաբերյալ, աստվածային խոստումների ակնառու հաստատումն էր (տե՛ս Երանելի Թեոդորետոս «Թվեր գրքի մեկնություն», հարց 1). Ըստ մարդահամարի տվյալների՝ պարզ է դառնում.

 

Ռուբենի ցեղ 46 500 հոգի.
Սիմեոնի ցեղ 59 300 հոգի
Հուդայի ցեղ 74 600 հոգի.
Դանի ցեղ 62 700 հոգի
Նեփթաղիմի ցեղ 53 400 հոգի
Գադի ցեղ 45 650 հոգի
Ասիրի ցեղ 41 500 հոգի
Իսաքարի ցեղ 54 400 հոգի
Զաբուղոնի ցեղ 57 400 հոգի
Եփրեմի ցեղ 40 500 հոգի
Մանասեի ցեղ 32 200 հոգի
Բենիամինի ցեղ 35 400 հոգի
Ընդամենը՝   603 550 հոգի

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը Սինայի անապատում, վկայութեան խորանում, Եգիպտացիների երկրից իսրայէլացիների դուրս գալու երկրորդ տարուայ երկրորդ ամսի առաջին օրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Տերը խոսեց Մովսեսի հետ Սինայի անապատում, ժողովի վրանում Եգիպտոսի երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարվա երկրորդ ամսի առաջին օրը և ասաց.
(Գրաբար) Եւ խաւսեցաւ Տէր ընդ Մովսեսի` յանապատին Սինայի, ի խորանն վկայութեան, ի միում ամսեանն երկրորդի. յամին երկրորդի ելանելոյ նոցա յերկրէն Եգիպտացւոց. ասէ.