Ա․ Լոպուխին
Եվ Իսրայելի որդիները Կադեսից մեկնեցին, և ամբողջ բազմությունը եկավ դեպի Հովր լեռը։ (Սինոդական թարգ․)[22]
Շատ մեկնաբանների կարծիքով, լեռան «Հովր» անվան ներքո պետք է հասկանալ ներկայիս Ջեբել Նեբի Հարունը, որը Արաբայի հովտում է՝ Սեիր լեռանաշղթայի մոտակայքում։ Լեռան գագաթը բարձրանալով՝ այնտեղ միայնակ սպիտակ նոճիով մի փոքրիկ խոռոչ են գտնում. ավանդությունն ասում է, որ հենց սա է Ահարոնի մահվան վայրը։
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Նրանք Կադէսից դուրս գալով՝ եկան Հոր լեռը:
(Արարատ թարգ․) Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդը, Կադեսից մեկնելով, եկավ Հոր լեռը։
(Գրաբար) Եւ չուեցին որդիքն Իսրայէղի ի Կադէսայ, եւ եկին ամենայն ժողովրդեամբն ի Հովր լեառն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: