Թվոց գրքի մեկնություն 21։29

Ա․ Լոպուխին

Վա՜յ քեզ Մովաբ, կործանվեցիր դու Քամովսի ժողովուրդ։ Նրա որդիները փախուստի մատնվեցին և նրա դստրերը գերի ընկան Ամորհացիների արքա Սեհովնի ձեռքը։ (Սինոդական թարգ․)[29]
   

   «Քամովս»−ը մովաբացիների կողմից պաշտվող հեթանոսական աստվածություն է, ինչպես Բահաղը և Մաղոքը։
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Վա՜յ քեզ, Մովա՛բ, կորա՜ր, Քամոսի՛ ժողովուրդ: Նրանց այրերը փախուստի մատնուեցին, նրանց դուստրերը գերի ընկան ամորհացիների թագաւորի ձեռքը:
(Արարատ թարգ․) Վա՜յ քեզ, Մովա՛բ, Կորա՜ր, Քամոսի՛ ժողովուրդ. Նրանց որդիները փախուստի մատնվեցին, Իսկ աղջիկները գերի ընկան
Ամորհացիների արքա Սեհոնի ձեռքը։
(Գրաբար) Վայ քեզ Մովաբ: կորեար ժողովուրդ Քամովսայ. մատնեցան ուստերք նոցա ի փախուստ, եւ դստերք նոցա ի գերութիւն թագաւորին Ամուրհացւոց.