Ա․ Լոպուխին
Եվ գիշերով Տերը եկավ Բաղաամի մոտ և ասաց նրան. «եթե այս մարդիկ քեզ կանչելու համար են եկել, վե՛ր կաց, գնա՛ նրանց հետ, բայց միայն արա այն, ինչ−որ Ես քեզ կասեմ»։ (Սինոդական թարգ․)[20]
Բաղաամի համար ելք է գտնվում. նա կարող էր ընդունել ծերերի հրավերը և միևնույն ժամանակ վերևից եկած հրահանգներին հակառակ չգործել։
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Գիշերն Աստուած եկաւ Բաղաամի մօտ եւ ասաց նրան. «Քանի որ քեզ կանչելու համար են եկել այս մարդիկ, վեր կաց գնա՛ նրանց հետ, բայց կ՚անես այն, ինչ ես կ՚ասեմ քեզ»:
(Արարատ թարգ․) Աստված գիշերը Բաղաամի մոտ եկավ և ասաց նրան. «Քանի որ այս մարդիկ քեզ կանչելու համար են եկել, վեր կաց գնա՛ նրանց հետ, բայց ինչ որ ասեմ քեզ, միայն ա՛յն կանես»։
(Գրաբար) Եւ եկն Աստուած առ Բաղաամ ի գիշերին` եւ ասէ ցնա. Եթէ կոչել զքեզ եկեալ են արքդ այդոքիկ, արի երթ զկնի նոցա. բայց բան զոր ես խաւսեցա ընդ քեզ` զայն արասցես:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: