Ա․ Լոպուխին
Կիտտիմից նավերը կգան, և կխոնարհեցնեն Ասուրին, և կխոնարհեցնեն եբրայեցիներին, բայց նրանք էլ կմահանան: (Սինոդական թարգ․)[24]
«Կիտտիմից նավերը կգան, և կխոնարհեցնեն Ասուրին»: «Կիտտիմ» անվան ներքո սուրբգրային լեզվում նկատի են առնվում Պաղեստինից արևմուտք գտնվող Միջերկրական ծովի կղզիներն ու ափամերձ տարածքները, ինչպես, օրինակ, Մակեդոնիան, Հունաստանը, Իտալիան՝ իր հարակից կղզիներով: Մակաբայեցիների առաջին գրքում Ալեքսանդր Մակեդոնացին ներկայացվում է որպես Կիտտիմ (Խետտիմ, Կիտտիմ) երկրից եկած․ րաբբիների համոզմամբ Խիտտիմն ու Մակեդոնիան նույն երկիրն են: Այսպիսով՝ Կիտտիմի կողմից Ասուրի (սա ասիական միապետությունների հավաքական անվանումն է) ստրկացման սկիզբը կարելի է տեսնել Ալեքսանդր Մակեդոնացու նվաճողական արշավանքներում (Ա Մակ. 1:1): Հետագայում արևելքում հունական գերիշխանությունը փոխարինվում է հռոմեականով:
« Եվ կխոնարհեցնեն եբրայեցիներին»։ Նկատի է առնվում հրեաների հունական և հռոմեական գերիշխանությանը ենթարկվելը:
«Բայց նրանք էլ կմահանան»: Հունահռոմեական կայսրությունն (Կիտտիմ) էլ իր հերթին ընկավ բարբարոսական ժողովուրդների հարվածներից:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Կիտացիները կը գան ու կը չարչարեն ասորեստանցիներին ու եբրայեցիներին, բայց իրենք էլ գլխովին կը կորչեն»:
(Արարատ թարգ․) Նավեր կգան կիտացիների եզերքներից Եվ կչարչարեն Ասուրին, կչարչարեն Եբերին, Բայց իրենք էլ կկործանվեն»
(Գրաբար) եւ ելցէ ի ձեռաց Կիտացւոց, եւ չարչարեսցեն զԱսուր. եւ չարչարեսցեն զԵբրայեցիս, եւ ինքեանք միանգամայն կորիցեն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: