Ա․ Լոպուխին
12-38․ «Նույ այդ յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը ձեզ համար սուրբ հավաքի օր թող լինի. այդ օրը ոչ մի աշխատանք չկատարեք և յոթը օրեր կտոնախմբեք Տիրոջ տոնը»: [12] «Իբրև Տիրոջ համար անուշ բուրմունք հետևյալ ընծաները կանեք. առաջին օրը նախրից բերված տասներեք զվարակ, երկու խոյ և մի տարեկան ոչ արատավոր տասնչորս գառ»: «Տասներեք զվարակներից յուրաքանչյուրի հետ կընծայաբերեք յուղով հունցված երեք տասներորդ գրիվ ընտիր ալյուր, երկու խոյերից յուրաքանչյուրի հետ՝ երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր», «տասնչորս գառներից յուրաքանչյուրի հետ կընծայաբերեք մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր»: «Կզոհաբերեք նաև մեկ նոխազ մեղքերի քավության համար՝ բացի ամենօրյա ողջակեզից, ընտիր ալյուրից ու գինուց»: «Երկրորդ օրը կմատուցեք տասներկու զվարակ, երկու խոյ և մի տարեկան ոչ արատավոր տասնչորս գառ»: «Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող ընտիր ալյուրն ու գինին, ըստ սահմանված կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասխան»: «Մեկ նոխազ էլ կմատուցեք մեղքերի քավության համար՝ բացի ամենօրյա ողջակեզից, ընտիր ալյուրից ու գինուց»: «Երրորդ օրը կմատուցեք տասնմեկ զվարակ, երկու խոյ և մի տարեկան ոչ արատավոր տասնչորս գառ»: «Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող ընտիր ալյուրն ու գինին, ըստ սահմանված կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասխան»: «Մեկ նոխազ էլ կմատուցեք մեղքերի քավության համար՝ բացի ամենօրյա ողջակեզից, ընտիր ալյուրից ու գինուց»: «Չորրորդ օրը կմատուցեք տասը զվարակ, երկու խոյ և մի տարեկան ոչ արատավոր տասնչորս գառ»: «Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող ընտիր ալյուրն ու գինին, ըստ սահմանված կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասխան»: «Մեկ նոխազ էլ կմատուցեք մեղքերի քավության համար՝ բացի ամենօրյա ողջակեզից, ընտիր ալյուրից ու գինուց»: «Հինգերորդ օրը կմատուցեք ինը զվարակ, երկու խոյ և մի տարեկան ոչ արատավոր տասնչորս գառ»: «Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող ընտիր ալյուրն ու գինին, ըստ սահմանված կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասխան»: «Մեկ նոխազ էլ կմատուցեք մեղքերի քավության համար՝ բացի ամենօրյա ողջակեզից, ընտիր ալյուրից ու գինուց»: «Վեցերորդ օրը կմատուցեք ութը զվարակ, երկու խոյ և մի տարեկան ոչ արատավոր տասնչորս գառ»: «Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող ընտիր ալյուրն ու գինին, ըստ սահմանված կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասխան»: «Մեկ նոխազ էլ կմատուցեք մեղքերի քավության համար՝ բացի ամենօրյա ողջակեզից, ընտիր ալյուրից ու գինուց»: «Յոթերորդ օրը կմատուցեք յոթ զվարակ, երկու խոյ և մի տարեկան ոչ արատավոր տասնչորս գառ»: «Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող ընտիր ալյուրն ու գինին, ըստ սահմանված կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասխան»: «Մեկ նոխազ էլ կմատուցեք մեղքերի քավության համար՝ բացի ամենօրյա ողջակեզից, ընտիր ալյուրից ու գինուց»: «Ութերորդ օրը ձեր տոնի վերջին օրը թող լինի: Ոչ մի աշխատանք չկատարեք այդ օրը»: «Իբրև Տիրոջ համար անուշ բուրմունք ողջակեզ կմատուցեք մեկ զվարակ, մեկ խոյ և մի տարեկան ոչ արատավոր յոթը գառ»: «Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող ընտիր ալյուրն ու գինին, ըստ սահմանված կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասխան»: «Մեկ նոխազ էլ կմատուցեք մեղքերի քավության համար՝ բացի ամենօրյա ողջակեզից, ընտիր ալյուրից ու գինուց»: (Սինոդական թարգ․)
Տիշրի (սեպտեմբեր) ամսի 15−ից 21−ն ընկած ժամանակահատվածում տոնվում է Տաղավարահարաց տոնը (Ղև. 23:33−36, 39−43), որը հաստատվել էր ի հիշատակ հրեաների անապատային թափառումների և ժողովրդի հանդեպ Աստծո ողորմածության դրսևորման այն բազմաթիվ դեպքերի, որոնք տեղի էին ունեցել այդ թափառումների ընթացքում: Իսրայելացիների կրոնական լիաթոք ուրախությունը դրսևորվում էր տոնական զոհաբերությունների արտասովոր առատությամբ: Տոնի յոթ օրերի ընթացքում ողջակեզ էր մատուցվում 70 զվարակ, 14 խոյ և 98 գառ (կրկնակի ավել, քան Պենտեկոստեին): Միայն մեղքերի քավության համար կատարվող զոհաբերությունն էր անփոփոխ մնում. ամեն օր զոհաբերվում էր մեկ նոխազ: Աստվածպաշտությանը մասնակցելիս հրեաներն իրենց ձեռքերում կանաչի և ծաղիկների փնջեր էին ունենում: Նմանատիպ փնջերով նրանք զբոսնում էին նաև ավելի ուշ՝ աստվածպաշտությունից հետո: Երկրորդ տաճարի ժամանակներից սկսած՝ Տաղավարահարաց տոնին երկու նորաստեղծ ծիսակատարություններ են սկսում կատարել՝ ջրի հեղման և ջահերի վառման: Առաջինը հետևյալ կարգով է ներկայացվում: Քահանաներից մեկը վերցնում էր ոսկե գավաթը, նրանով գնում էր Սիլովամի ջրհորի մոտ և ջուր վերցնում, որից հետո օրհներգերով մտնում էր Տաճարի ներքին դարպասներից ներս և ջուրը լցնում էր զոհասեղանի խողովակների մեջ: Երկրորդ ծիսակատարությունն այն էր, որ երեկոյան զոհաբերությունից հետո տաճարի կանանց համար նախատեսված բակում լապտերներով ծածկված չորս մեծ ջահեր էին վառվում: Ղևտացիները կանգնում էին կանանց համար նախատեսված սրահ տանող սանդուղքի աստիճաններին և, աստիճանից աստիճան անցնելով (երկար կանգնում էին ստորին, 10−րդ և 15−րդ աստիճաններին), երաժշտական գործիքներով նվագում ու երգում էին: Հոգևոր երգերի և երաժշտական գործիքների նվագի ներքո ներկաները ուրախ շարժումներ էին անում: Որպես տոնախմբության իմաստի բացատրություն՝ քահանաները ժողովրդին դիմելով ասում էին. «Մեր հայրերը հեռանում էին տաճարից և երկրպագում էին արևին, իսկ մենք՝ ոչ․ մենք հավատարիմ ենք Տեր Աստծուն և Նրա Տաճարին»: Այս տոնի ժամանակ ժողովրդին պարուրած ուրախալի տրամադրությունն այնքան մեծ էր, որ ասացվածքի հիմք էր դարձել՝ «Տաղավարահարց տոնը չտեսած մարդը լուսավոր օրեր չի տեսել»:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) «Նոյն այդ եօթներորդ ամսուայ տասնհինգերորդ օրը ձեզ համար սուրբ հաւաքի օր թող լինի. ոչ մի աշխատանք չկատարէք եւ եօթը օր Տիրոջ տօնը կը տօնէք:
(Արարատ թարգ․) Նույն այդ յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը սուրբ ժողով կլինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք և յոթ օր տոն կկատարեք Տիրոջ համար։
(Գրաբար) Եւ յաւուրն հնգետասաներորդի նորին եւթներորդի ամսւոյ, կոչեցեալ սուրբ եղիցի ձեզ. զամենայն գործ սպասաւորութեան մի գործիցէք, եւ տաւնեսջիք զնա տաւն Տեառն զեւթն աւր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: