Ա․ Լոպուխին
1-3․ Մովսեսն իսրայելացիներին փոխանցեց Տիրոջ հրամանը, ինչպես որ Տերն էր պատվիրել Մովսեսին: [2] Մովսեսն իսրայելացիների իշխաններին ասաց. «Ահա թե ինչ է հրամայել Տերը ուխտ արած մարդուն. «Եթե որևէ մեկը Տիրոջն ուխտ է անում, երդվում կամ խոստանում է մի բան, որ ինքը երդումով պարտավորված լինի անել, ապա նա չպետք է դրժի իր երդումն ու խոստումը. նա պետք է կատարի այն ամենն, ինչ դուրս է եկել նրա բերանից»: (Սինոդական թարգ․)
Ուխտ («նեդեր») անվան ներքո ինչ−որ բան կատարելու, ինչ−որ բանից զերծ մնալու վերաբերյալ դրական խոստում (վերջինի պարագայում կլինի «երդում- իսսար», տե՛ս համար 3), ինչպես նաև ինչ−որ մեկին [կամ ինչ−որ բան] Աստծուն նվիրաբերել է հասկացվում: Ուխտերի մասին ընթերցի՛ր Ղևտացվոց գրքի 27−րդ և Թվոց գրքի 4−րդ գլուխները: Սույն գլխում նշվում են այն դեպքերը, երբ ուխտերը պետք է կատարվեին, և այն դեպքերը, երբ ուխտերը չէին կարող ուժ ունենալ:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Մովսէսն իսրայէլացիներին հաղորդեց Տիրոջ հրամանը, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին:
(Արարատ թարգ․) Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների ցեղերի իշխանների հետ՝ ասելով. «Ահա թե ինչ է պատվիրել Տերը.
(Գրաբար) Եւ խաւսեցաւ Մովսէս ընդ որդիսն Իսրայէղի` որպէս պատուիրեաց Տէր Մովսեսի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: