Թվոց գրքի մեկնություն 5։17

Ա. Լոպուխին

Քահանան հողե ամանով սուրբ ջուր կառնի և վրանի հատակի հողից վերցնելով՝ կդնի ջրի մեջ։ (Սինոդական թարգ․)[17]
   
   «Սուրբ ջուր»−ը, այսինքն՝ խորանին կից պղնձե ավազանի ջուրը: «Վկայության խորանի հատակից»․ այսպես էր արվում, որպեսզի ցույց տրվի մեղավորի անկման խորությունը (համար 17):

   «Պիտի հանի կնոջ գլխաշորը», որպեսզի բացահայտվի նրա խոր սուգը, և երևա Աստծո ամենատեսությունը, որի աչքից ոչինչ չի կարող վրիպել (թաքուն մնալ) (համար 18): «Դառնահամ ջուրը». այդպես էր կոչվում կա՛մ մեղավորի կնոջ հայտնածի պատճառով կարդացվող նզովքի, կա՛մ էլ դրա բաղադրության մեջ եղած դառնահամ համեմունքների պատճառով (օշինդր), (Calmet):
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Քահանան խեցէ մի ամանով սուրբ ջուր պիտի առնի եւ վկայութեան խորանի յատակի հողից մի բուռ վերցնելով՝ պիտի լցնի ջրի մէջ:
(Արարատ թարգ․) Քահանան հողե ամանով սուրբ ջուր կառնի և վրանի հատակի հողից վերցնելով՝ կդնի ջրի մեջ։
(Գրաբար) եւ առցէ քահանայն ջուր սուրբ կենդանի խեցեղէն ամանով. եւ ի հողոյ անտի որ իցէ առ յատակաւ խորանին վկայութեան` եւ առեալ քահանաին արկցէ ի ջուրն: