Ամոսի մարգարեության մեկնություն 5։11

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Ուստի, քանի որ դուք ոտնահարում եք աղքատին ու նրանից հացահատիկի տուրք եք վերցնում, տաշած քարերով տներ կկառուցեք, սակայն դրանց մեջ չեք բնակվի, խաղողի հոյակապ այգիներ կտնկեք, սակայն չեք խմի դրանց գինին»:  (Սինոդական թարգ․)[11]
   
    «Ոտնահարում եք աղքատին»․ Յոթանասնիցից թարգմանված սլավոներեն տեքստում «ոտքերով հարվածում եք տնանկներին» տարբերակն է: «Ու նրանից հացի տուրք եք վերցնում» (եբրայերեն՝ «umaseathbar tikchü»). «bar» արտահայտությունը նշանակում է հացի ընտրված տեսակներ (Ծննդ. 41:35, Սաղմ. 72:16)կամ, առհասարակ, «լավագույն, ընտրյալ» (Հոբայստեղից էլ գալիս է սլավոներենի՝ «ընդունում եք ընտիր նվերներ» տարբերակը: կամ, առհասարակ, «լավագույն, ընտրյալ» (Հոբայստեղից էլ գալիս է սլավոներենի՝ «ընդունում եք ընտիր նվերներ» տարբերակը:

    Մարգարեն խոսում է ոչ միայն դատավորների պահանջած անարդար տուրքերի, այլ, ընդհանրապես, աղքատների շահագործման մասին: Միևնույն ժամանակ մարգարեն սպառնում է, որ այդ կեղեքիչները չեն վայելելու շահագործման օգուտները:

--------------------------------
[11] (Էջմիածին թարգ․) Դրա համար աղքատներին նեղելով եւ նրանցից ընտրութեամբ կաշառք առնելով՝ շքեղազարդ ապարանքներ պիտի շինէք, բայց չէք բնակուի նրանց մէջ, գեղեցիկ այգիներ պիտի տնկէք, սակայն նրանց գինին չէք խմի,
(Արարատ թարգ․) Նրա համար, որ ոտնահարում եք աղքատին և նրանից ցորենի հարկեր եք կորզում։ Դուք տաշված քարից տներ եք կառուցել, բայց նրանց մեջ չեք բնակվի, ցանկալի այգիներ եք տնկել, բայց նրանց գինին չեք խմի։
(Գրաբար) Վասն այնորիկ փոխանակ զի կռփէիք զաղքատս, և կաշառս ընտրանաւ առնոյիք ի նոցանէն. ապարանս զարդարեա՛լս շինեսջիք՝ և մի՛ բնակեսջիք ի նոսա. այգիս ցանկալիս տնկեսջիք՝ և զգինի նոցա մի՛ արբջիք։