Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Մի՞ թե ձիերը կարող են վազել ժայռի վրայով, կամ կարելի՞ է այն հերկել եզներով: Բայց դուք դատաստանը վերածում եք թույնի, իսկ արդարության պտուղը` լեղու դառնության», (Սինոդական թարգ․)[13]
12−րդ համարում մարգարեն մատնանշում է Իսրայելի նկատմամբ Տիրոջ դատաստանի հիմքը: Դրա հիմնավորումն այն է, որ Իսրայելում ամբողջապես խաթարվել է կյանքի բնականոն ընթացքը, և կատարվում է ինչ−որ անհասականալի ու տարօրինակ բան, որը հակասում է առողջ դատողությանը: Այս գաղափարը մարգարեն արտահայտում է երկու հարցադրումների միջոցով. «Մի՞ թե ձիերը կարող են վազել ժայռի վրայով, կամ կարելի՞ է այն հերկել (Jacharosch) եզներով (babekarim): Եբրայերեն «bakar» արտահայտությունը հավաքական անուն է, որը նշանակում է «անասունների նախիր, եզներ», ինչի պատճառով էլ անհասկանալի է, թե 12−րդ համարում այն ինչու է հոգնակի թվով կիրառվում: Բացի այդ, «jacharosch» («հերկում են») բայի պարագայում հավելում չկա (ռուսերեն թարգմանության մեջ ենթադրաբար ավելացնում են «այն» բառը): Այս տարակուսանքները անհետանում են, եթե քննարկվող նախադասության մեջ այլ բառաբաժանում թույլ տանք և «jacharasch babekarim» արտահայտության փոխարեն ընթերցենք «jacharasch babbakar jam»` «արդյոք եզների միջոցով հերկում են ծովը» (Միխայելիս, Նովակ, Գոոնակեր): Յոթանասնիցը «charasch» արտահայտությունն ընկալել է «լռել» իմաստով (սա այդ բառի իմաստներից մեկն է) ու թարգմանել է «παρασιωπήσονται» բառով։ Եբրայերեն «babokarim» բառն էլ Յոթանասնիցը թարգմանել է որպես «ἐν θηλείαις» (միգուցե այն շփոթել է «banekevim» արտահայտության հետ, որն էլ ծագում է «nekebah chena»−ից), որի հետևանքով էլ մի անհասկանալի արտահայտություն է ստացվել։ Այն սլավոներենում «Եվ նույնիսկ եթե լռեն կանանց մեջ» տարբերակով է փոխանցվում: «Դուք դատը թույն (սլավոներեն` «ցասում», հունարեն` «εἰς θυμόν») եք դարձնում և արդարության պտուղը` լեղի»։ Այսինքն՝ դատը, որը պետք է ծառայի որպես անվտանգության պաշտպան, դուք դարձնում եք վտանգի աղբյուր, ինչի պատճառով բարիքի փոխարեն այն միայն դառնություն է բերում:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Միթէ երիվարները կ՚արշաւե՞ն ժայռերի վրայ, կամ կը հանդարտուե՞ն մատակ ձիերի մէջ: «Դուք, որ իրաւունքը ցասման փոխարկեցիք, արդարութեան պտուղը դարձրիք լեղի եւ ուրախանում էիք ոչինչ բաներով,
(Ամոս 6։12, Արարատ թարգ․) Մի՞թե ձիերն ապառաժի վրա կվազեն, կամ թե նա եզներով կհերկվի՞։ Դուք իրավունքը թույնի եք փոխել և արդարության պտուղը՝ օշինդրի։
(Գրաբար) Իցէ՞ թէ արշաւեսցեն երիվարք ընդ վէմս, կամ հանդարտիցեն ի մէջ մատակաց. զի խոտորեցէք զիրաւունս ի ցասումն, և զպտուղ արդարութեան ի դառնութիւն.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: